Ջանքեր են պետք Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վերականգնելու համար. Կոբախիձե
 |azatutyun.am|
15:09 - 03 մայիսի, 2024

Ջանքեր են պետք Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վերականգնելու համար. Կոբախիձե |azatutyun.am|

azatutyun.am: Թբիլիսին և Վաշինգտոնը պետք է ջանքեր գործադրեն հարաբերությունները վերականգնելու համար՝ «օտարերկրյա գործակալների» օրինագծի շուրջ ի հայտ եկած տարաձայնությունների ֆոնին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսով հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խորհրդական Դերեք Շոլեին։

«Ես պարոն Շոլեին բացատրեցի, որ նման ֆոնի վրա հարաբերությունները վերսկսելու համար հատուկ ջանքեր են պահանջվում, ինչը անհնար է առանց արդար և ազնիվ մոտեցման»,- գրել է Կոբախիձեն X սոցիալական ցանցում։

Նա հայտնել է նաև, որ Շոլլեի հետ հեռախոսազրույցում Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին մեղադրել է 2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ։

«Ես իմ անկեղծ հիասթափությունը հայտնեցի 2020-2023 թվականներին երկու հեղափոխական փորձերի, ինչպես նաև արտասահմանից հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման հետ ԱՄՆ նախկին դեսպանի առնչության կապակցությամբ»,- գրել է Կոբախիձեն X (նախկին Twitter) սոցիալական ցանցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել