Հակառուսական հիստերիան վնասաբեր է. Լավրով |aliq.ge|
07:12 - 17 հուլիսի, 2019

Հակառուսական հիստերիան վնասաբեր է. Լավրով |aliq.ge|

aliq.ge։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ցանկանում են համագործակցել՝ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների բարեկեցության համար։

«Իշխանության և ընդդիմության հարաբերությունները Վրաստանի ներքաղաքական գործն է և Ռուսաստանը դրանում խառնվել չի պատրաստվում: Սակայն մեզ անհագստացնում են վրաստանյան քաղաքական էլիտայի որոշ ռադիկալ ներկայացուցիչները, որոնք նպաստում են հակառուսական տրամադրությունների ուժեղացմանը: Այսպիսի գործիչները քիչ են մտածում այն վնասի մասին, որը հասցնում են իրենց երկրին՝ իրենց իսկ քայլերով»,- հայտարարել է Լավրովը:

Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով, Վրաստանի իշխանություններն անհապաղ պետք է գիտակցեն, որ հակառուսական հիստերիան վնասաբեր է: Նախարարը հույս է հայտնել, որ Վրաստանի իշխանությունը կկարողանա երկրում կայունություն ստեղծել:
Նրա խոսքով եթե այս ամենը տեղի ունենա, Ռուսաստանը կվերանայի որոշումները՝ այդ թվում ավիաչվերթների արգելման վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել