Ստեղծված իրավիճակում կարևոր է ընդհանուր շուկայի առկայությունը․ ՌԴ վարչապետ
17:08 - 10 ապրիլի, 2020

Ստեղծված իրավիճակում կարևոր է ընդհանուր շուկայի առկայությունը․ ՌԴ վարչապետ

Այսօր ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը ներկայացրել են երկրներում կորոնավիրուսի համավարակի պայմաններում իրականացվող տնտեսական միջոցառումները։ 

Ռուսաստանի վարչապետ Միշուստինը նշել է, որ կարևորը քաղաքացիների կյանքի ու առողջության պահպանումն է, ինչպես նաև՝ անդամ պետությունների սանիտարաէպիդեմիոլոգիական համագործակցությունը։ 

«Պետք է այնպես անել, որ հնգյակի անդամ պետությունները ապահովված լինեն անհրաժեշտ դեղորայքով ու բժշկական սարքավորումներով, պետք է շատացնել թեստավորումը։ Ռուսաստանն իր դաշնակիցներին արդեն փոխանցել է թեստավորման պարագաներ», - նշել է Միխայիլ Միշուստինը։ 

Բացի այդ, Ռուսաստանի վարչապետը շեշտել է ստեղծված իրավիճակում ընդհանուր շուկայի առկայության կարևորությունը․ «Մի շարք որոշումներ արդեն կայացվել են։ Մի շարք ապրանքներ ազատվում են ներկրման հարկերից։ Դրանք են ախտահանիչ նյութերը, անհատական պաշտպանության միջոցները, դիագնոստիկայի համար անհրաժեշտ ռեագենտները, բժշկական սարքավորումներն ու նյութերը։ Առաջին անգամ, ընդունվել է միասնական որոշում ժամանակավորապես արգելել նշված ապրանքների արտահանումը միության սահմաններից դուրս»։

Մյուս կարևոր քայլը, ըստ Միշուստինի, դա պետությեւնների տնտեսություններին ցույց տրվող աջակցությունն է։

Աղբյուրը՝ radiosputnik.ria.ru

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել