Հայաստանում Wizz Air-ի թռիչքների ամբողջական գործարկումը նախատեսվում է հունիսին |armenpress.am|
18:03 - 14 մայիսի, 2020

Հայաստանում Wizz Air-ի թռիչքների ամբողջական գործարկումը նախատեսվում է հունիսին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Wizz Air բյուջետային ավիաընկերության  թռիչքների ամբողջական կազմակերպումը նախատեսում է հունիսին: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում պատասխանելով  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցերին:

«Հենց այսօր, մինչև ԱԺ նիստը, հեռախոսային կոնֆերանս եմ ունեցել Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ:  Նրանց հետ, մասնավորապես, քննարկում էինք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, անդրադարձանք նաև պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպման և վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում ամբողջապես՝ կախված իրավիճակի գնահատականից: Բայց այս փուլում մեր նախնական պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից»,-ասաց Ավինյանը:

Անդրադառնալով Սանդիկովի հարցին, թե երբ են բացվելու պետական ցամաքային անցակետերը՝ պարետը պաստասխանեց, որ կառավարությունը դեռևս քննարկում չի ունեցել  գործընկերների հետ, սակայն կարծում է, որ մոտ ապագայում այդ հարցերին նույնպես կանդրադառնան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել