Մոտ 2 շաբաթից կորոնավիրուսը ախտորոշվի հայկական արտադրության թեստերով. նախատիպերը փորձարկվում են |armenpress.am|
17:28 - 21 մայիսի, 2020

Մոտ 2 շաբաթից կորոնավիրուսը ախտորոշվի հայկական արտադրության թեստերով. նախատիպերը փորձարկվում են |armenpress.am|

armenpress.am: Եվս երկու շաբաթ, և բարեհաջող արդյունքի դեպքում Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշումը կարվի տեղական արտադրության թեստերով: Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն արտադրել է թեստերի մի քանի նախատիպեր, որոնք դեռ փորձարկում են անցնում: Այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը:

«Մենք սկսել ենք թեստերի լաբորատոր փորձարկումները՝ մինչև արտադրությունը սկսելը: Մի քանի նախատիպեր ենք պատրաստել արդեն, որոնք այս պահին փորձարկում ենք՝ դրական և բացասական ստուգիչների հետ: Այս պահին փորձարկում ենք թեստի մեջ պարունակվող դրական նմուշով, դա հատուկ պատրաստված նյութ է ՝ հասկանալու թեստը աշխատում է ճի՞շտ, թե՞ սխալ: Երևի մի օրից կսկսենք փորձարկել հիվանդների նմուշներով, որպեսզի ստուգենք թեստերի ճշտությունը: Բայց դա կրկին լինելու է ոչ թե թեստավորում, այլ փորձարկում՝ թեստի աշխատանքի ճշտությունը ստուգելու համար»,-ասաց Առաքելյանը:

Մայիսի 22-ից կամ 23-ից հայ մասնագետները ՊՇՌ մեթոդով ախտորոշող թեստերը փորձարկելու են պացինետների այն նմուշներով, որոնք արդեն իսկ կլինիկական լաբորատոր պայմաններում թեստավորվել են, և դրանց արդյունքը հայտնի է: Դա կարվի մի քանի էտապով, հետո արդեն թեստերի՝ ևս մի խումբ նախատիպեր կպատրաստեն և կտան անկախ փորձարկման: Փորձարկումների ավարտից հետո ինստիտուտը կանցնի բուն արտադրական գործընթացին:

Ավելին՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել