Որպես Ազգային ժողովի նախագահ «Իմ քայլը» դաշինքը կառաջադրի Արարատ Միրզոյանի, որպես փոխնախագահներ՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։ «Իմ քայլը» խմբակցությունը կղեկավարի Լիլիթ Մակունցը։Մխիթար Հայրապետյանը կգլխավորի ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովը։ Ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը: