Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածությունում մեր նպատակն է խրախուսել նրանց աշխատել երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու և երկարատև ու կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը: Մեթյու Միլերը` Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման մասին մանրամասներ չհայտնեց: |azatutyun.am|
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինայում առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Միրզոյանը շեշտել է, որ գործընթացում կայուն առաջընթաց գրանցելու համար երկուստեք հանձնառության ցուցաբերումը պետք է լինի օրվա հրամայականը: Հայաստանն ունի նման հանձնառություն, սակայն Ադրբեջանի գործելաոճը չի վկայում համարժեք փոխադարձության առկայության մասին: «Մենք շարունակում ենք բանակցություններն առանցքային հարցերում փոխհամաձայնության հասնելու նպատակով, և այս ճանապարհին կարևոր են նաև մեր միջազգային գործընկերների հստակ դիրքորոշումները, սատարումը առանցքային սկզբունքներին»,- նշել է նախարարը: [ՀՀ ԱԳՆ]
Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ ուկրաինական հետքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը: Նրա խոսքով՝ ահաբեկչությունը ձեռնտու էր արևմտյան հատուկ ծառայություններին և Ուկրաինային՝ Ռուսաստանում իրավիճակը ցնցելու և հասարակության մեջ խուճապ սերմանելու համար: |tert.am| |tert.am|
Երևանում վաղվանից մեկնարկում են քաղաքում փոսային նորոգման աշխատանքները: Հրատապությունից ելնելով՝ աշխատանքներն իրականացվելու են նաև գիշերային ժամերին։ [Երևանի քաղաքապետարան]
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ում գրել է․ «Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ է։ Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ 9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի դաժան հարձակումից հետո ստիպված է եղել լքել իր տունը: Նրանց վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է»,- գրել է դեսպանը։ |tert.am| |tert.am|
Մարտի 30-ին Վարդենիսի Մշակույթի պալատում տեղի կունենա «ԴեմԱռԴեմ. սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը, որի նպատակն է հարթակ տրամադրել մարզեցի այն երիտասարդներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն և իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել՝ ոգեշնչելու ավագ սերնդին և հասակակիցներին, ապացուցելու, որ հաջողությունների ու փորձի մասին խոսել և կիսվել կարող են բոլորը՝ անկախ տարիքից կամ գործունեության ոլորտից։
Արծվաշենցիները փոխհատուցման պահանջով դիմել են կառավարություն։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ապրող Արծվաշենի 600 բնակիչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ոչ միայն ցանկանում է Արծվաշենում թողած սեփականության փոխհատուցման պատասխանը ստանալ, այլև իմանալ, թե անկալվների հարցի շուրջ համաձայնության դեպքում ինչ է սպասվում իրենց գյուղին։ Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանն ակնկալում է, որ անկալվների փոխանակման դեպքում գյուղը դարձյալ հայկական վերահսկողության տակ հայտնվի:|factor․am|
ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է Երևանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հեռանկարների մասին «RAND»-ի հրապարակմանը: ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ «Այն ողջ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության հիմնական սկզբունքն է, և հենց այդ նպատակով է, որ ընդլայնում ենք [մեր] ներգրավվածությունը Հայաստանի հետ լայն շրջանակով հարաբերություններում»։ Գերատեսչությունը ողջունել է «ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը խաղաղություն և կայունություն է բերում Հարավային Կովկասի ազգերին»՝ հավելելով` չեն կարող Ռուսաստանին դիտարկել որպես վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր Հարավային Կովկասում կամ այլուր: Անդրադառնալով նաև Իրանին՝ պետքարտուղարությունն ընդգծել է. «Մենք հետևողականորեն խրախուսել ենք այս տարածաշրջանի երկրներին համապարփակ գնահատել Իրանի մտադրությունները և զգուշությամբ շարունակել իրանական ռեժիմի հետ կապված բոլոր գործարքները»:|amerikayidzayn.com|
ԱԺԲ-ում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում՝ զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն: [ՔԿ]
Նիկոլ Փաշինյանը «Kathimerini» հունական պարբերականին տված հարցազրույցում կրկնել է իր հայտարարությունը, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ «2023թ․ սեպտեմբերի դրությամբ մենք չունենք մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում և չենք մասնակցում ՀԱՊԿ բանակցություններին բարձր և ամենաբարձր մակարդակով։ Սակայն մենք չենք արգելափակում ՀԱՊԿ-ի որոշումները, ոչ էլ մասնակցում ենք դրանց»,- ասել է Փաշինյանը։ Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը միջազգային քաղաքականությունում ավելի արևմտյան մոտեցում է ընդունել, նա ընդգծել է․ «Կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար...»։ |factor.am|
Մեր նպատակն է խրախուսել Երևանին ու Բաքվին աշխատել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Միլեր |azatutyun.am|
22:51 - 26 մարտի, 2024Միրզոյանը Բուենոս Այրեսի կառավարության ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ում Ակադեմիական քաղաքի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը
22:10 - 26 մարտի, 2024ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Հակոբ Արշակյանի ելույթը Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
21:51 - 26 մարտի, 2024Տարածաշրջանում հարցերի լուծման համար ամենաօգտակար ձևաչափը «3+3»-ն է. Ռուսաստանում Իրանի դեսպան |1lurer.am|
21:45 - 26 մարտի, 2024Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
21:39 - 26 մարտի, 2024Սևան քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. փրկարարներն ուղղել են այն
21:38 - 26 մարտի, 2024ՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են ճգնաժամային կառավարման միասնական համակարգի ներդրման հարցեր
21:35 - 26 մարտի, 2024Երեկոյան հոթ դոգ #9 Պիղծ, ոչ հայեցի արժեքները, սատանիստական Հելոուինն ու աուրայի մաքրումը խնկով
20:54 - 26 մարտի, 2024Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ բանակցություններն առանցքային հարցերում փոխհամաձայնության հասնելու նպատակով․ Միրզոյանը՝ Արգենտինայի լրատվամիջոցների ներկայացուցիչներին
20:43 - 26 մարտի, 2024Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցածի մեջ ուկրաինական հետքը. Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն |tert.am|
19:51 - 26 մարտի, 2024Մեր նպատակն է խրախուսել Երևանին ու Բաքվին աշխատել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Միլեր |azatutyun.am|
22:51 - 26 մարտի, 2024Միրզոյանը Բուենոս Այրեսի կառավարության ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ում Ակադեմիական քաղաքի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը
22:10 - 26 մարտի, 2024ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Հակոբ Արշակյանի ելույթը Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
21:51 - 26 մարտի, 2024Տարածաշրջանում հարցերի լուծման համար ամենաօգտակար ձևաչափը «3+3»-ն է. Ռուսաստանում Իրանի դեսպան |1lurer.am|
21:45 - 26 մարտի, 2024Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
21:39 - 26 մարտի, 2024Սևան քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. փրկարարներն ուղղել են այն
21:38 - 26 մարտի, 2024ՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են ճգնաժամային կառավարման միասնական համակարգի ներդրման հարցեր
21:35 - 26 մարտի, 2024Երեկոյան հոթ դոգ #9 Պիղծ, ոչ հայեցի արժեքները, սատանիստական Հելոուինն ու աուրայի մաքրումը խնկով
20:54 - 26 մարտի, 2024Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ բանակցություններն առանցքային հարցերում փոխհամաձայնության հասնելու նպատակով․ Միրզոյանը՝ Արգենտինայի լրատվամիջոցների ներկայացուցիչներին
20:43 - 26 մարտի, 2024Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցածի մեջ ուկրաինական հետքը. Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն |tert.am|
19:51 - 26 մարտի, 2024