ՌԴ ԱԳՆ

Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա
 |azatutyun.am|

Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Եթե իրագործվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում բրիտանական զենքով Կիևի հարվածների վերաբերյալ Լոնդոնի սպառնալիքները, ապա Ռուսաստանը կստանա բրիտանական թիրախներին հարվածներ հասցնելու իրավունք թե՛ Ուկրաինայում և թե՛ Ուկրաինայի սահմաններից դուրս։ Այդ մասին ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանն այսօր ասել է ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Եթե նման սցենար իրականացվի, մեր երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունն իրեն վերապահելու է համապատասխան արձագանք տալու իրավունք, որպես թիրախ ընտրելով բրիտանական ռազմական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս», - նշել է դիվանագետը։ Այդպես նա արձագանքել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությանը, որ Լոնդոնն օրինական է համարում Կիևի կողմից ռուսական տարածքը հարվածելու համար բրիտանական զենքի կիրառումը: Մարիա Զախարովան «բացարձակ խելագարություն» է անվանել Դեյվիդ Քեմերոնի այդ հայտարարությունը: «Այն ոչ միայն լեգիտիմ չէ, այն նաև անտրամաբանական է, քանի որ Բրիտանիան ինքը ոչ վաղ անցյալում բառացիորեն հակառակն է հայտարարել», - նշել է Զախարովան:
17:33 - 07 մայիսի, 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
 |armenpress.am|

ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը հորդորում է Բաքվին և Երևանին հոգևոր-մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 25-ին կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ՌԴ-ն ինչ վերաբերմունք ունի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում մշակութային կոթողները պարբերաբար վանդալիզմի ենթարկելու նկատմամբ: «Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները՝ կապված մշակութային ու պատմական հուշարձանների, հոգեւոր արժեքների ոչնչացման հետ, մենք կոչ ենք անում Բաքվին ու Երեւանին թեման դարձնել երկկողմ բանակցությունների առարկա։ Մեր կողմից պատրաստ ենք այդ առումով ունենալ գործուն աջակցություն»,- ասել է Զախարովան:
15:48 - 25 ապրիլի, 2024
Մոսկվան հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում․ Զախարովա

Մոսկվան հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում․ Զախարովա

Մոսկվան հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի հիման վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմն աջակցում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման բոլոր հարցերի՝ «բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով» կարգավորմանը։  «Մենք ելնում ենք նրանից, որ համաձայնագրերը պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի։ Դրանք պետք է հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
15:18 - 25 ապրիլի, 2024
ՌԴ ԱԳՆ-ում «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով կոլեգիայի նիստ է անցկացվել
 |1lurer.am|

ՌԴ ԱԳՆ-ում «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով կոլեգիայի նիստ է անցկացվել |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախարարության կոլեգիայի նիստ է անցկացրել «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով: «Ընդգծվել է, որ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու նպատակով հավաքական Արևմուտքն Ուկրաինայից հետո ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, ներառյալ՝ Հարավային Կովկասը, խաթարել դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, որոնք կապում են Ռուսաստանը տարածաշրջանի երկրների հետ, ոչնչացնել հավաքական անվտանգության և տնտեսական գործընկերության գործող մեխանիզմները»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ռուսաստանի համար միշտ առաջնահերթություն է եղել և շարունակում է լինել Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովումը: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան շարունակելու է զարգացնել փոխշահավետ համագործակցությունը տարածաշրջանի բոլոր պետությունների հետ: «Անհրաժեշտ է համարվել շարունակել քայլերը՝ հասնելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանը, ներառյալ՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»,- ասված է նիստի ավարտին տարածված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դիտարկվել են «տարածաշրջանի կապվածության և ինքնաբավության ամրապնդման հարցերը՝ ի շահ նրա առջև ծառացած խնդիրների լուծման»՝ առանց արտաքին միջամտության։ Ընդգծվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նշանակությունը. նախանշվել են գործնական քայլեր այդ ուղղությամբ։
21:19 - 23 ապրիլի, 2024
Պուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել |azatutyun.am|

Պուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել |azatutyun.am|

azatutyun.am: data-sider-select-id="137b9b97-29a3-4f28-a3cf-a6772dea6962">Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կլինի, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, Ստեփանավանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ չհանդիպելու պլաններ չունեն։ Իսկ թե երբ, Փաշինյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել։ «Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել»,- ասաց գործադիրի ղեկավարը։ Ռուաստանի արտգործնախարարը երեկ չէր բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև առաջիկայում կլինեն շփումներ՝ երկկողմ հարաբերությունների վիճահարույց հարցերը քննարկելու համար։ Թե կոնկրետ երբ կարող են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հանդիպել, Լավրովն էլ չէր հստակեցրել։ Մինչ այդ, Կրեմլը հայտարարել էր, որ առաջիկա երկուշաբթի Ադրբեջանի նախագահն է մեկնում Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման։
19:15 - 20 ապրիլի, 2024
ՌԴ-ն Հայաստանից ակնկալում է հստակ արձագանք և հերքում այն տեղեկության, թե Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Զախարովա
 |aravot.am|

ՌԴ-ն Հայաստանից ակնկալում է հստակ արձագանք և հերքում այն տեղեկության, թե Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Զախարովա |aravot.am|

aravot.am: ՌԴ-ն Հայաստանից ակնկալում է հստակ արձագանք և հերքում այն տեղեկության, թե ապրիլի 5-ին Բրյուսելում կայանացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Չենք զարմանա, եթե պարզվի, որ ՌԴ ռազմաբազայի և սահմանապահների փոխարինումը արևմտյան մասնագետներով, ինչպես նաև ՀՀ կարևորագույն ենթակառուցվածքի` ՀԱԷԿ-ի վերակողմնորոշումը պարտադրվել են Երևանին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ» ,- ասել է նա: Զախարովան նշել է, որ Արևմուտքը ձգտում է գժտեցել հարևաններին Հարավային Կովկասում, իսկ Հայաստանին հատկացնում է միայն գործիքի դեր, գործիք, որի օգնությամբ ցանկանում են նոր մեծ պայթյուն հրահրել տարածաշրջանում:
14:08 - 18 ապրիլի, 2024
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայելի տարածքի վրա հարձակման վերաբերյալ և զսպվածության կոչ արել ներգրավված բոլոր կողմերին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայելի տարածքի վրա հարձակման վերաբերյալ և զսպվածության կոչ արել ներգրավված բոլոր կողմերին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայելի տարածքի վրա հարձակման վերաբերյալ՝ հիշատակելով, որ իրանական կողմը հարձակման պատճառ է նշել Դամասկոսում իրանական հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի հարձակումը, որը ՌԴ-ն դատապարտել էր։  ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե, ցավոք, արեւմտյան երկրների դիրքորոշման պատճառով ՄԱԿ ԱԽ-ն չկարողացավ համարժեք արձագանքել իրանական հյուպատոսական առաքելությանն ուղղված հարվածին. «Ծայրաստիճան մտահոգություն ենք արտահայտում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի հետ կապված։ Բազմիցս զգուշացրել ենք, որ Մերձավոր Արեւելքում բազմաթիվ ճգնաժամերի, առաջին հերթին պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի չկայունացումը, որոնք հաճախ հրահրվում են անպատասխանատու սադրիչ գործողություններով, կհանգեցնի լարվածության աճի։  Ներգրավված բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում։ Հույս ենք հայտնում, որ տարածաշրջանի պետությունները առկա խնդիրները կլուծեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Կարեւոր ենք համարում, որ կառուցողական տրամադրված միջազգային խաղացողները նպաստեն դրան»։
13:30 - 14 ապրիլի, 2024
Լավրովն ու Աբդոլլահիանը հաստատել են միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համակարգման տրամադրվածությունը

Լավրովն ու Աբդոլլահիանը հաստատել են միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համակարգման տրամադրվածությունը

Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Ամիրաբդոլլահյանի միջև։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Գերատեսչության հաղորդմամբ՝ հիմնական ուշադրությունը դարձվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Ռուսական կողմը կրկին ընդգծել է իր խստիվ դատապարտումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության գրասենյակի վրա ապրիլի 1-ին Իսրայելի ավիահարվածի կապակցությամբ։ «Հաստատվել է միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համակարգման բարձր մակարդակի պահպանման փոխադարձ տրամադրվածությունը։ Ընդգծվել է երկու կողմերի շահագրգռվածությունը քաղաքական և դիվանագիտական ​​համագործակցության, ինչպես նաև առևտրատնտեսական փոխգործակցության հետևողական աճի հարցում, այդ թվում՝ տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումների ոլորտում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
21:04 - 13 ապրիլի, 2024
Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները․ Լավրով
 |azatutyun.am|

Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: ԱՊՀ բոլոր պատվիրակությունները, որոնք մասնակցել են Մինսկում արտգործնախարարների ժողովին, գիտակցել են, որ Միացյալ Նահանգները և նրա արբանյակները փորձում են ներխուժել ԱՊՀ ընդհանուր տարածքի բոլոր շրջաններ, այսօր հավաքին հաջորդած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա անդրադարձել է նաև Հարավային Կովկասին, ասելով, թե Միացյալ Նահանգները և արևմտյան մյուս երկրները փորձում են խարխլել այնտեղ իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները: «Նրանք չեն ցանկանում թույլ տալ, որ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի աջակցությամբ: Նրանք նաև շատ ակտիվ փորձում են ներթափանցել Կենտրոնական Ասիա, ստեղծում են տարբեր ձևաչափեր, որոնք բացահայտ ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ: Հրապարակավ ասում են, թե պետք է ապահովեն երկրների իրական ինքնիշխանությունը հետխորհրդային տարածքում, որպեսզի դրանք դուրս գան Ռուսաստանի Դաշնության ստվերից, նույն գործելակերպն է Մոլդովայի և շատ այլ շրջանների վերաբերյալ», - ասել է Լավրովը: Միաժամանակ, նա նշել է, թե Ռուսաստանի գործընկերները հավատարիմ են համագործակցության սկզբունքներին։ «Արևմուտքի հսկայական ճնշման ներքո մեր դաշնակիցները, մեր ռազմավարական գործընկերները հավատարիմ են մնում բոլոր առանցքային սկզբունքներին, որոնց վրա հիմնված է փոխգործակցությունն ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, Համագործակցության շանհայան կազմակերպության շրջանակներում», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, թե ռազմավարական առումով «այդ արևմտյան գիծը դատապարտված է ձախողման»: Հայաստանից Մինսկի հավաքին մասնակցում էր փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:
17:54 - 12 ապրիլի, 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են «Հարավային Կովկասը ապակայունացնելու Արևմուտքի փորձերը» |factor.am|

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են «Հարավային Կովկասը ապակայունացնելու Արևմուտքի փորձերը» |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ու Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչը  քննարկել են «Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու Արևմուտքի փորձերը»։ Հանդիպման արդյունքների մասին հայտարարություն է տարածել  ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Քննարկվել են մի շարք արդիական հարցեր, որոնք առնչվում են առաջին հերթին Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Ընդգծվել  է կողմերի քննադատական ​​գնահատականը հավաքական Արևմուտքի՝ այս տարածաշրջան լարվածություն մտցնելու և այն ապակայունացնելու փորձերին՝ ելնելով իրենց պատեհապաշտական ​​շահերից»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ կողմերը նաև փոխադարձ հետաքրքրություն են հայտնել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան) շրջանակներում աշխատանքը շարունակելու համար՝ որպես Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման առանցքային գործոն։ Նշվել է, որ «հարթակի դռները դեռ բաց են մնում Վրաստանի համար»։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
11:13 - 11 ապրիլի, 2024
Մոսկվան Երևանին և Բաքվին հորդորում է նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը |civilnet.am|

Մոսկվան Երևանին և Բաքվին հորդորում է նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը |civilnet.am|

civilnet.am: v class="entry-content"> Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը։ Այս մասին ապրիլի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- ասել նա։ Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին լուծումներ գտնելու, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում։ Ըստ նրա՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները կան: Այս համատեքստում Զախարովան հիշեցրեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների մասին: Ապրիլի 5-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները սահմանագոտու Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակում են Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանի կրակոցների գերակշիռ մասը ոչ նպատակային և անկանոն է: Ապրիլի 7-ին Սյունիքի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։
16:36 - 10 ապրիլի, 2024