ՌԴ-ն Հայաստանից ակնկալում է հստակ արձագանք և հերքում այն տեղեկության, թե Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Զախարովա
 |aravot.am|
14:08 - 18 ապրիլի, 2024

ՌԴ-ն Հայաստանից ակնկալում է հստակ արձագանք և հերքում այն տեղեկության, թե Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Զախարովա |aravot.am|

aravot.am: ՌԴ-ն Հայաստանից ակնկալում է հստակ արձագանք և հերքում այն տեղեկության, թե ապրիլի 5-ին Բրյուսելում կայանացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Չենք զարմանա, եթե պարզվի, որ ՌԴ ռազմաբազայի և սահմանապահների փոխարինումը արևմտյան մասնագետներով, ինչպես նաև ՀՀ կարևորագույն ենթակառուցվածքի` ՀԱԷԿ-ի վերակողմնորոշումը պարտադրվել են Երևանին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ» ,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ Արևմուտքը ձգտում է գժտեցել հարևաններին Հարավային Կովկասում, իսկ Հայաստանին հատկացնում է միայն գործիքի դեր, գործիք, որի օգնությամբ ցանկանում են նոր մեծ պայթյուն հրահրել տարածաշրջանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել