ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են.  ՆԳՆ փրկարար ծառայություն

Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն

Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ապրիլի 27-ին ձորը գլորված, Իրան ուղևորվող ավտոբուսի ուղևորներից  հինգը զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ «Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին ՀՀ-ից ԻԻՀ ուղևորվող «Scania» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. և 22 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը. ավտոբուսի մոտ հայտնաբերվել է երկու դի: Փրկարարները վարորդին և 8 ուղևորի (տուժածներից մեկին դուրս են բերել ավտոբուսի տակից) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ երկուսի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը, իրականացրել հովացման աշխատանքներ, ամբարձիչի և հիդրավլիկ սարքերի օգնությամբ ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենաներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա: Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:
Այսօր 11:54
Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

Երեկ՝ ժամը 17:27-ին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:   Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ:   Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության անձնակազմերը օպերատիվորեն հասել էին դեպքի վայր ու տեղափոխում էին վիրավորներին։ Վթարի վայրում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, վիրավորների տեղափոխումից հետո հյուպատոսն այցելել է Կապանի ԲԿ ու մարզպետի հետ շրջել վիրավորների հիվանդասենյակներում․ պաշտոնյաները հետաքրքրվել են նրանցից յուրաքանչյուրի վիճակով, առողջության ու այլ հարցերի հետ կապված առաջնային կարիքներով։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում 25-26 ուղևոր էր եղել։ Նրանց մի մասն առանց վնասվածքների էր ու հրաժարվել է հետագա բժշկական օգնությունից։ Կապանի ԲԿ էր տեղափոխվել 11 վիրավոր (որոնցից 3-ի վիճակն է գնահատվում ծանր) և մեկ զոհի մարմին։ Մորթեզա Աբեդինը շնորհակալություն է հայտնել՝ իրենց քաղաքացիներին օպերատիվորեն ու կազմակերպված օգնություն ցույց տալու համար։ Ըստ Փրկարար ծառայության վերջին տվյալների՝ վթարի հետևանքով կա 5 զոհ և 9 տուժած:
Այսօր 11:31
Հրդեհը բռնկվել է «Մալաթիա» տոնավաճառի ավտոպահեստամասերի վաճառքի հատվածի տաղավարներում և կից երկու պահեստում

Հրդեհը բռնկվել է «Մալաթիա» տոնավաճառի ավտոպահեստամասերի վաճառքի հատվածի տաղավարներում և կից երկու պահեստում

Ապրիլի 22-ին՝ ժամը 12։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել։    Ինչպես տեղեկացրել ենք՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։   ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մալաթիա» տոնավաճառի ավտոպահեստամասերի վաճառքի հատվածում գտնվող տաղավարներում և կից երկու պահեստում։   Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։08-ին։ 12 քմ տարածքում այրվել են ավտոպահեստամասերի ռետինե դետալներ։
19:23 - 22 ապրիլի, 2024
Փրկարարներն օգնության են հասել Գառնու ձորում մոլորված արշավախմբի անդամներին

Փրկարարներն օգնության են հասել Գառնու ձորում մոլորված արշավախմբի անդամներին

Ապրիլի 20-ին՝ ժամը 21:02-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 6 հոգանոց արշավախումբը (ՀՀ քաղաքացիներ) Երանոս սարից իջել է Գառնու ձոր և մոլորվել․ գտնվում է Ազատ գետի ափին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։   Փրկարարները 6 քաղաքացու (Ն․ Հ․, ծնված 2003 թ., Ա․ Ս․, ծնված 2000 թ., Լ․ Ա․, ծնված 1998 թ., Ն․ Լ․, ծնված 1998 թ., Ս․ Մ․, ծնված 1998 թ. և Վ․ Հ․, ծնված 2000 թ.) գետանցման միջոցով տեղափոխել են հակադիր ափ, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով մոտ 10 կմ ուղեկցել մինչև Քարերի սիմֆոնիա, որտեղից քաղաքացիները ինքնուրույն կշարունակեն ճանապարհը:
10:25 - 21 ապրիլի, 2024