Փրկարարները Գութանասարից իջեցրել են չորս քաղաքացիների, որոնցից մեկին՝ կոտրած ոտքով
14:44 - 28 ապրիլի, 2024

Փրկարարները Գութանասարից իջեցրել են չորս քաղաքացիների, որոնցից մեկին՝ կոտրած ոտքով

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին ահազանգ է ստացել, որ Կապուտան գյուղի վերջնամասից չորս քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է. քաղաքացուն սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները քաղաքացիներին սարից իջեցրել են (մոտ 6 կմ), իսկ կոտրվածք ստացած Լ. Մ.-ին (ծնված 1988 թ.)՝ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել