ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: Նա Ադրբեջան է այցելել Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցեր, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և ընդգծել, որ Բաքուն հաստատակամ է իրական արդյունքների հասնելու կարգավորման գործընթացի բոլոր կետերում։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում։
20:05 - 02 մայիսի, 2024
Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները. ԱՄՆ պետքարտուղարություն
 |armenpress.am|

Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները. ԱՄՆ պետքարտուղարություն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն դատապարտում է Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցում անցած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը սպառնում է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ Գերատեսչությունը նշում է, որ օրինագիծը Կրեմլի ազդեցությունն է կրում և նպատակ ունի «լռեցնելու քննադատներին և վերացնելու Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը»։ «Այս օրինագիծը և «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանը դնում են վտանգավոր հետագծի վրա: Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողությունները անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ընկած են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հիմքում, և դրանով իսկ սպառնալիքի տակ են դնում Վրաստանի ուղին դեպի եվրատլանտյան ինտեգրում», - ասվում է Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն՝ Արևմուտքի օգնությունը Վրաստանին տնտեսության և ժողովրդավարության զարգացման բնագավառում, որը ցուցաբերվել է 32 տարի շարունակ, «ճիշտ չի բնութագրվում» պաշտոնական Թբիլիսիի կողմից, և դա «արմատապես խարխլում է Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ ձևավորված մեր ամուր հարաբերությունները»: Պետքարտուղարությունը նաև դատապարտել է «բռնության կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ» և կոչ է արել իշխանություններին «թույլ տալ բռնություն չգործադրող ցուցարարներին շարունակել օգտվել խոսքի ազատության իրենց իրավունքից»: Օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։ Ապրիլի 15-ից ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում հանրահավաքներ են անցկացնում օրինագծի դեմ։
13:46 - 02 մայիսի, 2024
ՌԴ-ն հաղորդում է ուկրաինական 12 ԱԹՍ որսալու և խոցելու մասին, Ուկրաինան՝ ռուսական կողմից Օդեսային հարվածներ հասցնելու մասին

 |azatutyun.am|

ՌԴ-ն հաղորդում է ուկրաինական 12 ԱԹՍ որսալու և խոցելու մասին, Ուկրաինան՝ ռուսական կողմից Օդեսային հարվածներ հասցնելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Մայիսի լույս 2-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Օդեսային։ Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ տուժել է 14 մարդ։ Հարվածներից քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, այդ թվում՝ "Новой почты"-ի պահեստները, տարածքում հրդեհ է բռնկվել, աշխատակիցները չեն տուժել։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մայիսի լույս 2-ի գիշերը ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք է որսացել և խոցել Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի շրջաններում, Ռոստովի մարզում և Կրասնոդարի երկրամասի տարածքում։ Սմոլենսկի շրջանի նահանգապետ Վասիլի Անոխինը հաղորդել է, որ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սմոլենսկի շրջանի հարավարևելյան հատվածում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքին։ Նշվում է նաև, որ մարտի 17-ից հետո առաջին անգամ Օրյոլի մարզը ևս ենթարկվել է ԱԹՍ հարձակման,նահանգապետ Անդրեյ Կլիչկովը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներ են վնասվել, մի քանի տնային տնտեսություններում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Ոչ մի շրջանում տուժածների մասին չի հաղորդվում։        
12:30 - 02 մայիսի, 2024
Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ «Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Ռուսաստանի մշտական սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության գալը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է։ Հուսով ենք, որ կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում հաջողությամբ կկիրառվեն։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ», - նշված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
11:31 - 01 մայիսի, 2024
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ
 |armenpress.am|

Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Շուտով Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն Հայաստանում կհեռարձակվի ռուսական այլ բովանդակության հաղորդում՝ մշակութային կամ գեղարվեստական:   Այս մասին ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ–ում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ ռուսական ալիքներում հակահայկական քարոզի վերաբերյալ:  Նա նշեց, որ ռուսական հեռուստաալիքները հեռարձակվում են՝ համաձայն Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագրի: Հանձնաժողովի լիազորությունն այս առումով միայն մշտադիտարկման արդյունքում տեղեկանք կազմելն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ուղարկելն է: «Մենք դա պարբերական անում էինք, անում ենք արդեն 3.5 տարի: Ցավոք, մինչև վերջերս մեր այդ ահազանգերին, զեկույցներին նախարարությունն ուշադրություն չէր դարձնում: Հիմա սկսեց դարձնել: Եվ նախարարությունը հիմա քայլեր է ձեռնարկում, աշխատում է ռուսական կողմի հետ: Եթե ես չեմ սխալվում, շուտով Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն կլինի ինչ–որ ռուսական բովանդակություն՝ մշակութային կամ գեղարվեստական: Եվ մենք Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ»,–ասաց Հակոբյանը: Ըստ նրա՝ միջկավառավարական պայմանագիրը չմշակված, հում է, շատ լծակներ չի տալիս հայկական կողմին: Բացի այդ՝ հանրային մուլտիպլեքսից բացի, կան նաև կաբելային ալիքներ, որտեղ այդ բովանդակությունն անխափան հեռարձակվում է: Ըստ հանձնաժողովի՝ «հակահայկական» եզրույթը հեղհեղուկ է, այն սուբյեկտիվ կատեգորիա է, իրավական նորմ չէ: Պետք է խոսել ՀՀ օրենսդրության խախտման դեպքերի մասին: «Նրանք ինչն են շատ ժամանակ խախտում. բռնության կոչեր են տարածում: Մենք պետք է դրանց վրա ուշադրություն դարձնենք, նրանք այդ բովանդակության առումով պետք է լինեն նույն կարգավորման տակ, ինչ հայկական ալիքներն են»,–ասաց Հակոբյանը: Ըստ նրա՝ պետք է վերանայվի համաձայնագիրը: «Իսկ հետագայում, երբ ունենանք Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենք, պետք է բացառվի օտար հեռարձակողների հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում»,–նշեց ՀՌՀ նախագահը:
16:08 - 30 ապրիլի, 2024
Ռուսաստանում կրճատելու են օտարերկրացիների՝ երկրում գտնվելու առավելագույն ժամկետը |azatutyun.am|

Ռուսաստանում կրճատելու են օտարերկրացիների՝ երկրում գտնվելու առավելագույն ժամկետը |azatutyun.am|

azatutyun.am:  Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու առավելագույն ժամկետը կարող է կրճատվել մինչև տարեկան 90 օր։ Օրենքի լրամշակումները շրջանառության մեջ են դրվել Պետական Դումայում, որտեղ հայտարարել են միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին: Օրինագծի հեղինակներն են խորհրդարանի ստորին պալատի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանց թվում են «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Վյատկինը և Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Օրինագծի հեղինակներն առաջարկում են լրամշակել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքը։ Այսօրվա օրենքով, վիզա չպահանջող եղանակով ժամանած արտասահմանցու՝ Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը չի կարող ընդհանուր առմամբ գերազանցել 90 օրը յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։ Օրինագծով առաջարկվում է «յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկ օրացուցային տարվա ընթացքում» բառերով:
23:09 - 27 ապրիլի, 2024
Մոսկվան և Կիևը 2022 թ. Ստամբուլի բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման պատճառով. Պեսկով |1lurer.am|

Մոսկվան և Կիևը 2022 թ. Ստամբուլի բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման պատճառով. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ուղղակի ճնշման պատճառով: «Բոլորին քաջ հայտնի է, որ փաստաթուղթը փաստացի նախաստորագրվել էր, և բոլորին քաջ հայտնի է նաև ուկրաինական կողմի այդ բանակցությունների մասնակցի խոսքերից, թե ինչն է դարձել ուկրաինացիների՝ հետագայում դրանք շարունակելու և փաստաթղթի վրա աշխատանքն ավարտին հասցնելը մերժելու պատճառը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ինքն է հայտնել, որ դրա պատճառը Լոնդոնի կողմից ուղղակի ճնշումն էր:
17:43 - 27 ապրիլի, 2024
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը

ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը

ՀՀ Ազգային ժողովը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գրությունը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։ Իսկ թե ինչ է գրության բվանդակությունը, Նելլի Ղուլյանն ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում։ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ խոսնակ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների կապակցությամբ»։ Հիշեցնենք, որ Իսպանյայում Սիմոնյանը Իսպանիայում ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով, որ «համաժողովի առանցքում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունը», ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
16:15 - 26 ապրիլի, 2024
Աղդամում գործող Ռուսաստան-Թուրքիա համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը

Աղդամում գործող Ռուսաստան-Թուրքիա համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը

Աղդամում գործող Ռուսաստան-Թուրքիա համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը։  Այս առիթով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել է հանդիսավոր արարողություն։ Արարողությանը մասնակցում են Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քարիմ Վալիևը, Ադրբեջանում Թուրքիայի և Ռուսաստանի դեսպանները և այլ անձինք։ Հիշեցնենք, որ Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքի դադարեցման մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի ՊՆ հասարակայնության հետ կապերի և մամուլի խորհրդական Զեքի Աքթուրքը։Նշենք, որ Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը բացվել էր 2021թվականին։ Այստեղից երկու երկրների զինվորականները պետք է հետևեին Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարմանը:
11:35 - 26 ապրիլի, 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
 |armenpress.am|

ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը հորդորում է Բաքվին և Երևանին հոգևոր-մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 25-ին կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ՌԴ-ն ինչ վերաբերմունք ունի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում մշակութային կոթողները պարբերաբար վանդալիզմի ենթարկելու նկատմամբ: «Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները՝ կապված մշակութային ու պատմական հուշարձանների, հոգեւոր արժեքների ոչնչացման հետ, մենք կոչ ենք անում Բաքվին ու Երեւանին թեման դարձնել երկկողմ բանակցությունների առարկա։ Մեր կողմից պատրաստ ենք այդ առումով ունենալ գործուն աջակցություն»,- ասել է Զախարովան:
15:48 - 25 ապրիլի, 2024