azatutyun.am: Մայիսի լույս 2-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Օդեսային։ Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ տուժել է 14 մարդ։
Հարվածներից քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, այդ թվում՝ "Новой почты"-ի պահեստները, տարածքում հրդեհ է բռնկվել, աշխատակիցները չեն տուժել։
Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մայիսի լույս 2-ի գիշերը ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք է որսացել և խոցել Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի շրջաններում, Ռոստովի մարզում և Կրասնոդարի երկրամասի տարածքում։
Սմոլենսկի շրջանի նահանգապետ Վասիլի Անոխինը հաղորդել է, որ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սմոլենսկի շրջանի հարավարևելյան հատվածում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքին։
Նշվում է նաև, որ մարտի 17-ից հետո առաջին անգամ Օրյոլի մարզը ևս ենթարկվել է ԱԹՍ հարձակման,նահանգապետ Անդրեյ Կլիչկովը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներ են վնասվել, մի քանի տնային տնտեսություններում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել։
Ոչ մի շրջանում տուժածների մասին չի հաղորդվում։
comment.count (0)