ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել անվտանգության ծառայության ղեկավարին

ՌԴ-ն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել անվտանգության ծառայության ղեկավարին

ՌԴ ԱԳՆ հայտարարում է՝ քննչական գործողությունները ցույց են տվել, որ  «Crocus City Hall»-ում հարձակման և Ռուսաստանում տեղի ունեցած այլ ահաբեկչությունների հետքը տանում է դեպի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «TASS»-ը։ Այդ կապակցությամբ Մոսկվան Կիևից պահանջել է ձերբակալել և արտահանձնել բոլոր ներգրավվածներին։ ՌԴ-ն պահանջում է նաև ձերբակալել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին՝ Ղրիմի կամրջի պայթյունի վերաբերյալ գործով։ «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը յուրաքանչյուր պետության պարտականությունն է, ռուսական կողմը պահանջում է Կիևի ռեժիմից անհապաղ դադարեցնել ահաբեկչական գործողություններին ցանկացած աջակցություն, հանձնել մեղավորներին և փոխհատուցել տուժածներին պատճառված վնասը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Նշենք, որ Ուկրաինան բազմիցս հերքել է Կիևի մասնակցությունը  «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը։
21:44 - 31 մարտի, 2024
Պետդեպը՝ Զախարովային. Հարավային Կովկասում տուրբուլենտությունը պայմանավորված է վերջին ամիսներին ՌԴ գործողություններով
 |news.am|

Պետդեպը՝ Զախարովային. Հարավային Կովկասում տուրբուլենտությունը պայմանավորված է վերջին ամիսներին ՌԴ գործողություններով |news.am|

news.am: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մտահոգությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպման վերաբերյալ։ «Ես կասեի՝ որոշակի տուրբուլենտությունը, որը մենք տեսնում ենք տարածաշրջանում, պայմանավորված էր վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով։ Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ինչպես ես երեկ ասացի, այն կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա, քանի որ Հայաստանը աշխատում է իր առևտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և հումանիտար կարիքները հոգալու ուղղությամբ, և ոչ մի այլ բան»,- ասել է Միլլերը: Զախարովան նախօրեին ասել էր, որ նման հանդիպումները մտահոգություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի համար, քանի որ դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ «Արևմուտքի՝ իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով Հարավային Կովկաս  ներդնելու, այնտեղ ստեղծելով նոր բաժանարար գծեր, ստիպելով տարածաշրջանի երկրներին հետևել հակառուսական օրակարգին` քանդելով Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերը, թուլացնելով տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները»։
11:37 - 29 մարտի, 2024
Ըստ Լավրովի՝ ԵՄ առաքելությունը վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության |arm.sputniknews.ru|

Ըստ Լավրովի՝ ԵՄ առաքելությունը վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀԱՊԿ-ը պատրաստ էր 2021-ին դիտորդական առաքելությունն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու համար։ «Известия» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հակիրճ պատմելով այդ նախաձեռնության ձախողման նախապատմությունը։ Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել է 2021 թվականի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպման ժամանակ, որից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և կանչել է Եվրամիության առաքելությունը։ Ըստ նրա՝ դրանից մի քանի օր անց Փաշինյանը Հայաստան կանչեց ԵՄ դիտորդական առաքելությանը՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա ընդամենը 2 ամսով է։ Իսկ 2 ամիս անց ԵՄ-ն կրկնապատկեց այդ առաքելությունը։ «Այժմ Հայաստան զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ այն վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ «Վերջին մի քանի տարիների այս ողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Նշենք, որ վերջին ամիսներին փորձագետները արձանագրել են հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին և միջոցառումներին ու հրաժարվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով ու դիվանագիտական ​​նոտաներով։
10:33 - 29 մարտի, 2024
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում. Լավրով |armeniasputnik.am|

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված ՀՀ իշխանության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները ՌԴ–ի հետ, «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հայաստանի ղեկավարությունը հեռահար նպատակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։ Լավրովի խոսքով` Երևանը սևացնում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ՌԴ զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գործունեությունը։ «Չի նշվում, որ ՀԱՊԿ-ն է, որ բազմիցս պաշտպանել է ՀՀ շահերը դժվարին իրավիճակներում և 2021 թվականին պատրաստ էր իր խաղաղապահ առաքելությունն ուղարկել երկիր՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար»։  
19:49 - 28 մարտի, 2024
Հայաստանը վերածում են հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ ՌԴ ԱԳՆ
 |arm.sputniknews.ru|

Հայաստանը վերածում են հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ ՌԴ ԱԳՆ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լյայեն եռակողմ հանդիպումը։ Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման նման միջոցառումները Ռուսաստանում մտահոգիչ են, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները ՌԴ գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Ըստ Զախարովայի՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևականորեն տարակուսում են, թե ինչու է այս հանդիպումը շատերի մոտ անհանգստություն առաջացնում և պնդում են, թե այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ «Նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերմանը, այլև Արևմուտքի՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով դեպի Հարավային Կովկաս հետագա ներթափանցմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի խզմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը»,- ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մոտ նաև հարց է առաջանում՝ ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում` ինչի մասին է խոսքը։ Նշենք, որ մարտի 27-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել էր Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը։ Նա նշել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել: Նախատեսվող հանդիպմանն ու Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանն էր անդրադարձել նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: Վաշինգտոնը համաձայն չէ Ադրբեջանի հայտարարությունների հետ, թե ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումը կարող է հանգեցնել էսկալացիայի:Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջիկա հանդիպման վերաբերյալ հայտարարել էր, որ ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ խորհրդաժողովը ակնհայտորեն միակողմանի է և կողմնակալ, հիմնված է երկակի ստանդարտների վրա, նոր բաժանարար գծեր է ստեղծում տարածաշրջանում: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ նման հանդիպումները կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։
12:46 - 28 մարտի, 2024
Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա
 |armeniasputnik․am|

Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա |armeniasputnik․am|

armeniasputnik․am: Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի և տարածքային պահանջների վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը հայտնի է. կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և հարցերը լուծել բանակցությունների միջոցով։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով: Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, խոսքը մի երթուղու մասին է, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ»,- ասել է Զախարովան։ 
18:49 - 27 մարտի, 2024
ԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին. Զախարովա
 |news.am|

ԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին. Զախարովա |news.am|

news.am: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի դրական դինամիկան նկատվել է այն ժամանակ, երբ ակտիվ կերպով կատարվել են բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները, երբ իրականացվել են կանոնավոր շփումներ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ չկան այլ տեսական հնարավորություններ։ Սակայն հենց այդ ժամանակ է եղել դինամիկա՝ կապված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման եւ այն ձեւաչափերի հետ, որոնք թելադրվել են դրանցով։ Զախարովան նշել է, որ ավելի ուշ  տարածաշրջանի գործերին սկսեց միջամտել Արեւմուտքը, որը պարզապես ցանկանում էր իրենով անել օրակարգը։ «Նրանց հանգիստ չէր տալիս այն, որ իրավիճակը մտնում է խաղաղ հուն, որ կա միջազգային-իրավական չափում, որ երկրները պայմանավորվում են առանց որեւէ ագրեսիայի, չարացածության, չնայած շատ ծանր անցյալին, բայց խաղաղ ապագայի հստակ պլան ունենալով, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Դա նշանակում էր օրակարգի զավթում։ Հենց Արեւմուտքը Հայաստանին պարտադրեց Ղարաբաղի իր ձեւը՝ մոռանալով տեղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության պահպանման անհրաժեշտության մասին։ Դա հանգեցրեց տարածաշրջանում լրացուցիչ խնդրի ստեղծման»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ արեւմտյան վարչակարգերն են հարկադրում Երեւանին միակողմ որոշումներ կայացնել վիճելի տարածքային հարցերում երկու երկրների սահմանին, ինչպես նաեւ Հայաստանին դրդում են, որպեսզի փլուզեն դրական միտումները Բաքվի հետ շփումներում  եւ Մոսկվայի հետ հարաբերություններում։ «Մենք Երեւանի հետ ունեցել ենք հարաբերություններ, ունենք այդ հարաբերությունները, եւ ես անկեղծորեն համոզված եմ, որ այսուհետ էլ զարգանալու են դաշնակցային ուղիով»,- ասել է նա։ Զախարովան հայտնել է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանի տարածքում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին, ինչը փաստագրական հիմք ունի։ Նա չի բացառել, որ դա կարող է հանգեցնել անշրջելի հետեւանքների տարածաշրջանում։
17:24 - 20 մարտի, 2024
Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ. Զախարովա
 |armenpress.am|

Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է, որ թեմայի շուրջ կողմերի միջև խորհրդակցություններ են ընթանում։  «Մենք կապի մեջ ենք հայկական կողմի հետ այդ հարցի շուրջ, ընթանում են քննարկումներ։ Կարծիքների փոխանակումն ընթացքի մեջ է։ Մեր խնդիրը կայանում է նրանում, որ խնդրահարույց հարցերը կարգավորենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Ելնում ենք այն հանգամանքից, որ հենց դրան պիտի ուղղված լինի ներկայացուցիչների գործելաոճը, որոնք ընդգրկված են այդ շփումներում։ Մենք մեր կողմից այդ մոտեցումն ենք որդեգրել»,- ասել է Զախարովան։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված: «Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան հեռուստաբովանդակություն, որը որևէ պարագայում չի ենթադրի միջամտություն Հայաստանի ներքին գործերին, վիրավորանք Հայաստանի պետական խորհրդանիշերի, առհասարակ պետության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի  ժողովրդի հույզերի ու արժանապատվության»,-ասել էր նախարարը: 
16:01 - 20 մարտի, 2024
Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման վերաբերյալ տվյալները պարզաբանում են պահանջում Զախարովա
 |news.am|

Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման վերաբերյալ տվյալները պարզաբանում են պահանջում Զախարովա |news.am|

news.am: Հայաստանում «Միր» վճարային համակարգի քարտերի գործունեությունը դադարեցնելու մասին տվյալները հստակեցում են պահանջում, այս հարցով ներկայումս զբաղվում է ՌԴ կառավարությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սա լրացուցիչ պարզաբանում է պահանջում, ինչով և այժմ մեր գերատեսչությունը զբաղվում է։ Համապատասխան գերատեսչությունը և կառավարությունն ամբողջությամբ»,- ասել է նա։ Նշենք, որ հայաստանյան բանկերի մեծ մասի՝ «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին մարտի 19-ին հաղորդագրություններ էին տարածել ռուսական ԶԼՄ–ները՝ հղում անելով անանուն աղբյուրների։ Հայաստանի մի քանի բանկեր (Evocabank, Inecobank) արդեն հայտարարել են, որ մարտի 29-ից МИР տեսակի քարտերից հնարավոր չի լինի գումար կանխիկացնել բանկոմատներից և կատարել վճարումներ POS/vPOS տերմինալներով։ Բանկերը որպես պատճառ նշում են МИР վճարային համակարգի հանդեպ միջազգային պատժամիջոցները։
15:20 - 20 մարտի, 2024
Ստոլտենբերգի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ
 |armeniasputnik.am|

Ստոլտենբերգի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան Հարավային Կովկասի հանրապետությունները եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձն է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նրա խոսքով՝ նման փորձեր Հյուսիսատլանտյան դաշինքի և առանձին անդամ երկրների կողմից վաղուց ու համակարգված են արվում: Ստոլտենբերգի այցը հաստատում է, որ ակտիվությունն այդ ուղղությամբ մի քանի անգամ աճել է։ «Ի՞նչն է խնդիրը, ի՞նչն է էությունը: Էությունն այն է, որ խնդիրները Հարավային Կովկասում կարծես թե պակասել են, բայց Արևմուտքում դա ո՞ւմ կարող է դուր գալ», - ասել է Զախարովան։Նա նշել է, որ Արևմուտքին հանգիստ չի տալիս այդ պետությունների՝ միմյանց հետ փոխգործակցության փաստը, որն արդեն սկսել է կառուցվել խաղաղ պայմանավորվածություններին մոտենալու հունով։ Նրանց չի գոհացնում նաև այդ պետությունների՝ Ռուսաստանի հետ շփման փաստը, որը իրավահավասար է, փոխադարձ հարգալից և ուղղված է տարածաշրջանում համապարփակ խաղաղությանը։ Այստեղից էլ բխում են այդ երկրների հարաբերությունները միմյանց և Ռուսաստանի հետ փչացնելու չդադարող փորձերը։ Նա ավելացրել է, որ Անդրկովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը բացելու խնդիր կա։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 19-ին` տարածաշրջանային այցի շրջանակում։ Հայաստանում լինելուց առաջ նա այցելել է Ադրբեջան և Վրաստան։ Երևանում նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
14:57 - 20 մարտի, 2024
Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի հետ պատերազմի վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը՝ մեղադրելով Արևմուտքին |tert.am|

Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի հետ պատերազմի վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը՝ մեղադրելով Արևմուտքին |tert.am|

tert.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե Երևանը Բաքվի հետ փոխզիջումների չգնա սահմանամերձ գյուղերի հարցում, ապա կարող է պատերազմ սկսվել։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայտարարությունը:«Ահա թե բանն ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները: Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի Ռուսաստանի հետ։ Սա Երևանի գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների հետևանքը», - գրել է Զախարովան։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում Ոսկեպարի բնակիչների հետ հանիպմանը հայտարարել էր. «Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում։ Հետո որ իրար մի տեղ տեսնենք, Երևանի Հանրապետության հրապարակում, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, մենք էդքան ինֆորմացիա չունենք, բա դու էդքան տեղեկություն գիտեիր, բա դու ինչ էիր անում»։ 
12:21 - 19 մարտի, 2024
Դժվար թե դա համապատասխանի ՀՀ անվտանգության շահերին. Զախարովան՝ Զվարթնոցից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
 |news.am|

Դժվար թե դա համապատասխանի ՀՀ անվտանգության շահերին. Զախարովան՝ Զվարթնոցից ռուս սահմանապահների դուրսբերման մասին |news.am|

news.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ մարտի 13-ին, ճեպազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու Երևանի որոշումը։ «Մենք իսկապես տեսել ենք Հայաստանի ղեկավարության մեկնաբանությունները այս թեմայով։ Ինչպես հասկանում ենք, համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչական գծով։ Մենք դիվանագիտական ​​ուղիներով ոչինչ չենք ստացել։ Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա»,- ասել է Մարիա Զախարովան։ Միաժամանակ նա նշել է, որ նշված հայտարարությունը հայկական կողմից արվել է «պաշտոնական Երևանի մի շարք ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների ֆոնին»։ «Քիչ հավանական է, որ նման նախաձեռնությունը համապատասխանի Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգությանը, հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որ ռուս և հայ սահմանապահները երկար տարիներ արդյունավետ աշխատում են ուս ուսի տված»,- հավելել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ առաջին անգամ փետրվարի 27-ին «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին խոսել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։  Ավելի ուշ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ  Հայաստանը պաշտոնական նամակով Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու իր հստակ դիրքորոշման մասին։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ, անդրադառնալով հարցին, նշեց՝ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի Հայաստանը դրա կարիքը կունենա, և երբ ՀՀ-ն կունենա դրա ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը ամբողջությամբ կիրականացնի, իսկ այժմ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնելու սահմանապահ ծառայությունը։  Նիկոլ Փաշինյանը հայտարարությունները հաստատեց՝ հայտնելով, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին․ «Շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգությունը ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար։ Տեղեկացրել են, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, ահա այս ողջ ընթացքում, այդ թվում նաև՝ ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ ՀՀ սահմանապահ ծառայությունը, մասնավորապես օդանավակայանում արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություն է ձեռք բերել, որ այնտեղ սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության»,- ասել էր Փաշինյանը։
17:42 - 13 մարտի, 2024