Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով
 |azatutyun.am|
20:57 - 28 մարտի, 2024

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում Եվրամիության առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության, «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմա այնտեղ գնում են նաև զինծառայողներ Նորվեգիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է նա։

Բաքուն ևս մինչ այս բազմիցս դժգոհություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման կապակցությամբ։

Եվրոպացի դիտորդները հայ-ադրբեջանական սահմանը դիտարկում են 2022-ից, այն ժամանակ առաքելության կազմում 40 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել