Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

ՌԴ-ն Շվեյցարիային չեզոք չի համարում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում |tert.am|

ՌԴ-ն Շվեյցարիային չեզոք չի համարում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում |tert.am|

tert.am: Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ կազմակերպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» համաժողովը, տարակուսելի է, քանի որ այս նախաձեռնությունը կտրված է իրականությունից։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով հունվարի 31-ին Շվեյցարիայում հաստատված՝ Համադաշնության արտաքին քաղաքականության 2024-2027 թվականների ռազմավարության փաստաթղթում ռուս-ուկրաինական հակամարտության մասին տեղ գտած դրույթին: «Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևի» իրագործման հարցերով բարձր մակարդակի կոնֆերանս կազմակերպելու՝ Համադաշնության պատրաստակամության մասին տեքստը նույնպես տարակուսելի է: Մենք կրկին ցանկանում ենք նշել, որ նման նախաձեռնություններն ամբողջությամբ կտրված են իրականությունից՝ հատկապես այն պատճառով, որ Զելենսկին իր հրամանագրով արգելել է Ռուսաստանի հետ որևէ շփում խաղաղ կարգավորման շուրջ»,- ընդգծել է Զախարովան։ Ըստ խոսնակի՝ «բացահայտ հակառուսական» փաստաթղթի վերջնական տարբերակում, որի նախագիծը Մոսկվան արդեն մեկնաբանել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, պահպանվել են Ռուսաստանի հանդեպ թշնամական բոլոր ձևակերպումները: Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 23-ին Նյու Յորքում Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսի հետ զրույցի ժամանակ ուղղակիորեն մատնանշել է նման հարձակումների անընդունելիությունը և Բեռնի՝ չեզոքությունից հեռանալը։ «Ընդունված ռազմավարությունը հաստատում է Բեռնի կույր հավատարմությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության ուղեցույցներին», - հայտարարել է Զախարովան: Նրա խոսքով՝ այդ հանգամանքներում շվեյցարական կողմի հավաստիացումներն անկողմնակալության ենթադրյալ հանձնառության վերաբերյալ «ցինիկ են թվում»: «Շվեյցարիայի՝ որպես հակամարտությունների կարգավորման «ազնիվ միջնորդի» ներուժը, որը նա փորձում է նման եռանդով կիրառել միջազգային ասպարեզում, մեզ համար սպառել է իրեն», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
16:13 - 03 փետրվարի, 2024
«Պնդելու եմ աղետի միջազգային հետաքննություն»․ Զելենսկին՝ ԻԼ-26-ի կործանման մասին
 |azatutyun.am|

«Պնդելու եմ աղետի միջազգային հետաքննություն»․ Զելենսկին՝ ԻԼ-26-ի կործանման մասին |azatutyun.am|

azatutyun.am: «Պնդելու եմ աղետի միջազգային հետաքննություն», - երեկ ուշ երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Բելգորոդի շրջանում երեկ ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռի կործանումը, որը, ըստ ռուսական կողմի, փոխանակման նպատակով ուկրաինացի ռազմագերիներ էր տեղափոխում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ օդանավը խոցվել է ուկրաինական բանակի կողմից։ «Ակնհայտ է, որ ռուսները խաղում են ուկրաինացի բանտարկյալների կյանքի, հարազատների զգացմունքների և մեր հասարակության հույզերի հետ»,- մասնավորապես, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը, սակայն, որևէ խոսք չի ասել ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառների ու ինքնաթիռում փոխանակման նպատակով ռազմագերիների առկայության մասին։
12:02 - 25 հունվարի, 2024
Վլադիմիր Զելենսկին վտանգավոր է համարում 24 ժամվա ընթացքում պատերազմի դադարեցման վերաբերյալ Թրամփի հայտարարությունը |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին վտանգավոր է համարում 24 ժամվա ընթացքում պատերազմի դադարեցման վերաբերյալ Թրամփի հայտարարությունը |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ Կիև է հրավիրել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա «շատ վտանգավոր» է անվանել ԱՄՆ նախկին նախագահի խոսքերն այն մասին, որ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտել 24 ժամվա ընթացքում։ «Այսինքն՝ նա ասում է, որ ինքնուրույն որոշումներ կկայացնի: Ես նույնիսկ չեմ խոսում Ռուսաստանի մասին՝ առանց երկու կողմերի, այսինքն՝ առանց մեզ։ Սա ասում է այն մասին, որ եթե նրա գաղափարը, որը ոչ ոք չի լսել, չի աշխատի մեր ու մեր ժողովրդի համար, ապա նա ամեն ինչ կանի, որ ամեն դեպքում հասնի իր գաղափարի փոխանցմանը: Եվ դա ինձ մի փոքր անհանգստացնում է», - Channel 4 News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։  Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ կկարողանա 24 ժամվա ընթացքում վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը: Նա նաև հավաստիացրել է, որ կկարողանա համոզել եվրոպացի դաշնակիցներին ավելի շատ գումար ծախսել Ուկրաինայի վրա։ Վլադիմիր Զելենսկին 2023 թվականի նոյեմբերին Թրամփին առաջարկել էր այցելել Ուկրաինա, որպեսզի տետատետ հանդիպման ժամանակ բացատրի Ռուսաստանի հետ հակամարտությունը մեկ օրում ավարտելու անհնարինությունը։ ԱՄՆ նախկին նախագահը հրաժարվել էր։
17:46 - 20 հունվարի, 2024
Դավոսում Զելենսկին կոչ է արել հավելյալ ռազմական օգնություն զուցաբերել Կիևին

Դավոսում Զելենսկին կոչ է արել հավելյալ ռազմական օգնություն զուցաբերել Կիևին

Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովին՝ երեքշաբթի Ուկրաինայի նախագահը հորդորել է հավելյալ ռազմական օգնություն ցուցաբերել իր երկրին: Կիևը մտավախություն ունի, որ ուկրաինական պատերազմի թեման դուրս է գալիս միջազգային օրակարգից։ Այս տարի ևս դավոսյան Համաշխարհային տնտեսական ֆորումում աշխարհի ազդեցիկ քաղաքական գործիչների ու գործարար շրջանակների ներկայացուցչների պակաս չի զգացվում։ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի Դավոսում կոչ է արել աշխարհի առաջնորդներին չմոռանալ ռուսական վտանգի մասին․ «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ խոսքը միայն Ուկրաինայի մասին է, ապա չարաչար սխալվում է։ Ուկրաինայից դուրս ռուսական նոր ագրեսիայի հնարավոր ուղղություններն ու նույնիսկ ժամանակացույցը աստիճանաբար ակնառու են դառնում…։ Եթե առաջիկա տարիներին պետք է միասին պայքարենք Պուտինի դեմ, ավելի լավ չէ՞ հիմա վերջ տալ նրան ու նրա [սկսած] պատերազմին, երբ մեր խիզախ տղամարդիկ և կանայք մարտնչում են»: Հայտնի է, որ Ռուսաստանն այսօր հսկայածավալ ներդրումներ է կատարում՝ իր բանակը վերազինելու համար։ Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ Կիևն ավելի շատ է զգում սպառազինության պակասը։ ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներն շարունակում են արգելափակել արտահերթ ծախսերի մասին օրինագիծը, որը ներառում է շուրջ 60 միլիարդ դոլարի ամերիկյան աջակցություն Ուկրաինային: Երեքշաբթի Դավոսում Զելենսկու հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավաստիացրել է, թե Վաշինգտոնը հաստատակամ է Կիևին աջակցելու գործում․ «Վճռական ենք՝ Ուկրաինային ցուցաբերվող մեր աջակցության հարցում, և սերտորեն համագործակցում ենք Կոնգրեսի հետ՝ այդ նպատակով»: Խնդիրներ կան նաև եվրոպական ուղղությամբ․ Հունգարիան տակավին արգելափակում է Եվրամիության 54 միլիարդ դոլարի հասնող աջակցության փաթեթը Կիևին։ Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, դաշինքը կարող է փորձել սահմանափակել Բուդապեշտի հնարավորությունները՝ գալիք ամիս նախատեսված Եվրամիության գագաթնաժողովում: Ուկրաինական հարցի առնչությամբ Արևմուտքում ստեղծված նման իրավիճակի պայմաններում Լատվիան՝ Ուկրաինայի մերձավոր դաշնակիցը, հայտարարել է, թե ժամանակն է փոխել հռետորաբանությունը: «Լսում ենք, թե պատրաստ ենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Կարծում եմ, պետք է փոխենք այդ հռետորաբանությունը և աջակցենք Ուկրաինային մինչև նրա վերջնական հաղթանակը»,- ասում է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը: Սակայն ակնհայտ է, որ Ուկրաինայի ոչ բոլոր դաշնակիցներն են պատրաստ փոխել նման մոտեցումը, և այս ամենի ֆոնին՝ Դավոսում Զելենսկին ընդգծեց՝ եվրոպական ու համաշխարհային խաղաղության համար Ռուսաստանն է շարունակում մնալ ամենից մեծ սպառնալիքը:
09:36 - 18 հունվարի, 2024
Էրդողանն ու Զելենսկին քննարկել են Ղրիմում գերիների ազատ արձակման հարցը |azatutyun.am|

Էրդողանն ու Զելենսկին քննարկել են Ղրիմում գերիների ազատ արձակման հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ղրիմում գերիների ազատ արձակման հարցը: «Բանտարկյալների և բոլոր նրանց վերադարձը, ում նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում օկուպացված տարածքում, մասնավորապես Ղրիմում։ Թուրքիայի միջնորդությունը շատ կարևոր է, որպեսզի բոլորը՝ մեծահասակները և երեխաները, զինվորներն ու քաղաքացիական անձինք, ազատ արձակվեն», - ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։ Վլադիմիր Զելենսկու խոսքով քննարկվել է «խաղաղության բանաձևի» վրա աշխատանքը, այդ թվում՝ խորհրդատվական մակարդակով նոր հանդիպում, որը տեղի կունենա հունվարին Դավոսում։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է արյունահեղությունը դադարեցնելու և կայուն խաղաղություն հաստատելու Թուրքիայի ինտենսիվ ջանքերը։ Թե կոնկրետ ինչ ջանքերի մասին է խոսքը, չի նշվում։ «Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դերը և ընդունել խաղաղ բանակցությունները՝ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար»,- ասվում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
12:13 - 06 հունվարի, 2024
Եվրախորհրդարանը Զելենսկիի խնդրանքով ներկայացուցչություն կբացի Ուկրաինայում
 |armenpress.am|

Եվրախորհրդարանը Զելենսկիի խնդրանքով ներկայացուցչություն կբացի Ուկրաինայում |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանը (ԵԽ) համաձայնել է ներկայացուցչություն բացել Ուկրաինայում՝ Գերագույն ռադային աջակցությունն ուժեղացնելու և Եվրախորհրդարանի հանձնաժողովների հետ կապեր հաստատելու համար։ Այդ մասին հաղորդում է Euractiv հրատարակությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։ Եվրախորհրդարանի բյուրոյի փաստաթղթի համաձայն՝ որոշումը հաստատվել է նոյեմբերի 20-ի երեկոյան և ուղղված է Գերագույն ռադայի հետ հարաբերությունների պարզեցմանը, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի «համապատասխան հանձնաժողովների» հետ նրա կապերի հաստատմանը և վարչական աշխատանքի դյուրացմանը։ Ըստ Euractiv-ի՝ փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրում Եվրախորհրդարանի ներկայացուցչություն ստեղծելու խնդրանքով դիմել էր ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլային, երբ վերջինս մարտին այցելել էր Լվով։ Ըստ փաստաթղթի՝ ԵԽ ներկայացուցչության առկայությունը Կիևում կապահովի, որ Եվրախորհրդարանի հանձնաժողովները «պարբերաբար տեղեկացված լինեն ընթացիկ խնդիրների և գործընթացների մասին» ոչ միայն Ուկրաինայում, այլև «Արևելյան գործընկերության երկրներում»: Եվրախորհրդարանը կապի գրասենյակ ունի յուրաքանչյուր անդամ երկրում։ Եվրոպական երկիր չհանդիսացող շատ քիչ երկրներում կան ԵԽ գրասենյակներ։
12:43 - 22 նոյեմբերի, 2023
Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ

Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ

Հոկտեմբերի 28-ին Մալթայում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը: Այդ մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահականին։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։ Այս առումով նշվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպման կարևորությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։ Անդրեյ Էրմակը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում կայացած Առաջին տիկնանց և պարոնների գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի մասնակցության և ուկրաինացի դպրոցականների համար մարդասիրական օգնություն տրամադրելու համար․ «Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, մասնավորապես, եվրաինտեգրման հարցերում»։ «Կողմերը շնորհավորել են միմյանց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի կազմում Հայաստանի և Ուկրաինայի ընտրվելու կապակցությամբ և քննարկել են երկու երկրների փոխգործակցությունը այդ կազմակերպության շրջանակներում և ընդհանուր՝ էներգետիկայի ոլորտում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Մալթա էր մեկնել հոկտեմբերի 27-ին՝ Մալթայի Արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իան Բորգի հրավերով և մասնակցել է «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը:
14:50 - 30 հոկտեմբերի, 2023
Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու հարցում. Վլադիմիր Զելենսկի
 |hetq.am|

Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու հարցում. Վլադիմիր Զելենսկի |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի իշխանություններն ուղղակիորեն շահագրգռված են Մերձավոր Արևելքում հակամարտության հրահրման հարցում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատերազմի 593-րդ օրվա երեկոյան իր տեսաուղերձում։ Նա նշել է, որ խորհրդակցություն է անցկացրել ուկրաինական հետախուզության ղեկավարների և դիվանագետների հետ, որը նվիրված է եղել Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին և Իսրայելի վրա «Համաս» խմբավորման հարձակմանը։ «Ըստ առկա տեղեկատվության, որը շատ հստակ է, Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու մեջ, որպեսզի ցավի և տառապանքի նոր աղբյուրը թուլացնի համաշխարհային միասնությունը, ավելացնի պառակտում և հակասություններ, և դրանով օգնի Ռուսաստանին Եվրոպայում ոչնչացնելու ազատությունը»,- ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ այժմ ռուս պրոպագանդիստները «չարախնդում են», իսկ «Մոսկվայի իրանցի բարեկամները բացահայտորեն կանգնում Իսրայելի վրա հարձակվողների թիկունքին»: «Եվ այս ամենը շատ ավելի մեծ սպառնալիք է, քան աշխարհը հիմա ընկալում է։ Անցյալի համաշխարհային պատերազմները բռնկվեցին հենց լոկալ ագրեսիաների արդյունքում։ Եվ մենք գիտենք, թե ինչպես հակազդել այդ սպառնալիքին։ Եվ պատրաստում ենք պատասխան քայլեր։ Եվ ամենակարևորը, մենք պաշտպանում ենք աշխարհի առավելագույն միասնության անհրաժեշտությանը»- հավելել է Զելենսկին։
12:29 - 10 հոկտեմբերի, 2023