ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Իսրայելը պնդում է՝ Գազայում պարենի պակասի պատճառը սննդի բաշխման մեջ է
 |amerikayidzayn.com|

Իսրայելը պնդում է՝ Գազայում պարենի պակասի պատճառը սննդի բաշխման մեջ է |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  «Համասի» ենթակայությամբ գործող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, շրջանում զոհերի թիվն անցել է 25 հազարը։ ՄԱԿ-ը զգուշացրել է Գազայի հատվածում սովի և համաճարակի աճող վտանգի մասին: Ի պատասխան, Իսրայելը պնդում է՝ Գազա բավարար քանակությամբ է սնունդ մտնում, և խնդիրը պարենի բաշխման մեջ է։ ՄԱԿ-ի ներկայացմամբ, Գազայում մադասիրական իրավիճակը շարունակում է վատթարանալ, և պարենի պակասն ու հիվանդությունները կանգնած են ազգաբնակչության առջև: «Մարդիկ մահանում են ոչ միայն ռումբերից ու փամփուշտներից, այլև՝ սննդի և մաքուր ջրի բացակայությունից, առանց հոսանքի և դեղորայքի հիվանդանոցներում, հյուծիչ գաղթից՝ մարտերից խուսափելու համար»,- ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Կազմակերպությունը նախազգուշացնում է՝ Գազայի 2,3 միլիոն բնակիչներ գտնվում են սովի շեմին, մոտ 380 հազարն արդեն իսկ բախվել է պարենային սուր պակասին: Այդուհանդերձ, Իսրայելի պաշտպանության նախարարության կազմում գործող «COGAT» («The Coordinator of Government Activities in the Territories») ստորաբաժանման ներկայացուցիչները պնդում են՝ հրեական պետությունը անում է հնարավորը՝ թույլատրելու մեծաքանակ մարդասիրական օգնության մուտքը Գազա, այդ թվում՝ բացելով պաղեստինյան այդ շրջան տանող երկրորդ անցակետը՝ միջազգային աջակցության հոսքն ընդլայնելու համար։ Պաղեստինյան շրջաններում քաղաքացիական հարցերով զբաղվող այդ ստորաբաժանման ներկայացմամբ, խնդիրը Գազայի հատվածում պարենի բաշխման մեջ է՝ «Համասի» զինյալները գողանում են օգնության մի մասը, իսկ ՄԱԿ-ը չի կարողանում արդյունավետ իրականացնել բաշխումը: «Գիտենք, որ [իրականում] Գազայում մարդասիրական իրավիճակն ավելի բարվոք է, քան ներկայացնում է «Համասը»։ Նաև նշեմ՝ Գազայի հատվածում գործող մարդասիրական կազմակերպություններում առկա են որոշակի խնդիրներ»,- ասում է «COGAT»-ի արտաքին կապերի ղեկավար Յոթամ Շեֆերը։ «Համասն» ու ՄԱԿ-ը անարձագանք են թողել վերոհիշյալի առնչությամբ «Ամերիկայի ձայնի» հարցումները: «COGAT»-ի տվյալներով, անցած տարվա հոկտեմբերի 7-ից առաջ առաջ օրական 400-500, այդ թվում՝ սնունդ տեղափոխող 70-80 բեռնատարներ էին Իսրայելից մուտք գործում Գազա: Այժմ օրական միջինը շուրջ 200 բեռնատար է անցնում Գազայի հատված, և դրանցից մոտ 150-ը ամբողջությամբ բեռնված են պարենով: Ի հավելումն, ԱՄՆ կողմից վերջերս հայտարարված համաձայնությամբ, իսրայելական Աշդոդ նավահանգստից մեծ քանակությամբ ալյուր է առաքվելու Գազայի հացի գործարաններ, որոնք ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շնորհիվ օրական արտադրում են 2 միլիոն հատ պիտա տեսակի հաց: Սննդի պակասը միակ խնդիր չէ։ Պաղեստինցի պաշտոնյաների ներկայացմամբ, Գազայի հարավում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող դպրոցներում, ապաստարաններում բացակայում են սանիտարական տարրական պայմանները, ինչն էլ հիվանդությունների տարածման բուն է: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:51 - 24 հունվարի, 2024
Ռուսաստանը կցանկանար ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի մերժման ավելի հստակ արտահայտում տեսնել ԱՊՀ երկրների կողմից. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Ռուսաստանը կցանկանար ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի մերժման ավելի հստակ արտահայտում տեսնել ԱՊՀ երկրների կողմից. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանը կցանկանար ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի մերժման ավելի հստակ արտահայտում տեսնել ԱՊՀ երկրների կողմից։ Այս մասին ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, գրում է ՏԱՍՍ-ը:«Իհարկե, կցանկանայինք, որ Գլխավոր ասամբլեայի հստակ հակառուսական բանաձևերի նախագծերը դիտարկելիս մեր գործընկերներն ավելի հստակ արտահայտեին իրենց մերժումը նման նախաձեռնությունների նկատմամբ, որոնք իրենց հետևից բերում են ոչ միայն մեր երկրի զարգացմանը խոչընդոտելու, այլև ԱՊՀ երկրների հետ մեր օգտակար և փոխշահավետ համագործակցությանը խանգարելու հետևանքներ»,- ասել է ՌԴ փոխնախարարը։Պանկինը նշել է, որ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է ՄԱԿ-ում հանդես գալ ԱՊՀ այլ երկրներին վերաբերող և քաղաքական դրդապատճառներ ունեցող փաստաթղթերի դեմ։
13:27 - 23 հունվարի, 2024
Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ

Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ:  Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանրապետության նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արգետինայի նախագահի կողմից նախաձեռնած և իրականացվող տնտեսական բարեփոխումներին: Կարևորվել են հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ջանքերը: ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ ունեցած կարճ զրույցում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի սկզբունքային մոտեցումների վերաբերյալ: ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ իրենց լուծումը կստանան, ինչը կերաշխավորի կայունություն և զարգացում ամբողջ ռեգիոնի համար: Երկուստեք շեշտվել է մեր տարածաշրջանում վերջնական խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման հրամայականը: Հանրապետության նախագահն ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցում անդրադարձել է մեր տարածաշրջանում առկա իրադրությանն ու անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հեռանկարներին ու հնարավորություններին: Զրուցակիցներն ընդգծել են նաև ժողովրդավարական արժեքների պաշտպանության և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդմանն ուղղված սկզբունքային դիրքորոշումների կարևորությունը: 
10:44 - 19 հունվարի, 2024
ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարը հետաքրքրվել է արցախցիների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով

ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարը հետաքրքրվել է արցախցիների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Զրույցի ընթացքում երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ավելի քան 30 տարվա արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին: Ֆիլիպպո Գրանդին առանձնահատուկ կերպով հետաքրքրվել է ավելի քան 100 հազար արցախահայ փախստականների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով, մարդասիրական այլ խնդիրներով: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասն ներկայացրել է կարճ ժամանակահատվածում Հայաստանի կառավարության իրականացրած ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղղված են բռնի տեղահանվածների ինչպես առաջնային, այնպես էլ համալիր խնդիրների լուծմանը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային շփումներն ու սերտ համագործակցությունն առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
11:31 - 17 հունվարի, 2024
Եմենին հասցված հարվածները Կարմիր ծովում կայունության վերականգնման համար են. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ |news.am|

Եմենին հասցված հարվածները Կարմիր ծովում կայունության վերականգնման համար են. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ |news.am|

news.am: Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը պաշտպանել է հութիներին ԱՄՆ հասցրած հարվածները՝ հայտարարելով, որ հարվածները հասցվել են «Կարմիր ծովում կայունության վերականգնման համար՝ նավագնացության ազատության հիմնարար սկզբունքների պաշտպանության նպատակով», տեղեկացրել է CNN-ը։ Թոմաս-Գրինֆլիդը հայտնել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում հակամարտության շարունակում տարածաշրջանում, բայց կրկնել է, որ «Կարմիր ծովում նավերի դեմ ցանկացած հարձակում, անկախ պատկանելությունից, անընդունելի է»։ Նա նաեւ ասել է, որ «նավերի մեծ մասը, որոնց վրա հարձակվել են հութիները, ոչ մի կապ չունի Իսրայելի հետ»։ Նա ՄԱԿ անդամներին կոչ է արել պահանջել հութիներից դադարեցնել նավերի վրա հարձակումները՝ ապահովելով նավերի եւ նրանց անձնակազմերի անվտանգ ազատ արձակումը, որոնք դեռեւս պահվում են հութիների մոտ։ Երեկ՝ հունվարի 12-ին, ԱՄՆ ՌՕՈւ-ն տեղեկացրել է, որ հարվածներ է հասցրել ավելի քան 60 թիրախների Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման 16 օբյեկտներում։ Ավելի ուշ հայտնի է դարձել հութիների ռադարի կայանքին հասցված հարվածի մասին։ Պենտագոնում հայտնել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ղեկավարել է ԱՄՆ հարվածները հիվանդանոցից։ Bloomberg գործակալության տեղեկացմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հութիներին հարվածները պլանավորել էր դեռ հունվարի 1-ին։
16:57 - 13 հունվարի, 2024
ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում ինչպես Եմենի հութիներին, այնպես էլ կոալիցիոն ուժերին |panorama.am|

ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում ինչպես Եմենի հութիներին, այնպես էլ կոալիցիոն ուժերին |panorama.am|

panorama.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր կողմերին «չլարել իրավիճակը» Կարմիր ծովում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենի հութիների թիրախներին: Եվրոնյուզի հաղորդմամբ ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը շեշտել է, որ դա առաջին հերթին վերաբերում է հութիներին, որոնք պետք է դադարեցնեն իրենց հարձակումները։ Միևնույն ժամանակ մերձավորարևելյան որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Արևմուտքի ուժային միջամտությունը չի կանգնեցնի հութիներին, այլ նրանց համոզիչ հիմք կտա շարունակելու իրենց ուժեղ հակաարևմտյան գաղափարախոսությանը: Մերձավոր Արևելքի հարցերով Chatam House-ի աշխատակցի խոսքով հութիները ոչ միայն «մահ Ամերիկային» դրոշներ են բարձրացնում հանուն կարգախոսների, այլևնրանք անկեղծորեն հավատում են դրան։  Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:  Հարվածներից հետո Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին։ Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները։
15:23 - 13 հունվարի, 2024
Ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է բախվել աղետի. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |armeniasputnik.am|

Ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է բախվել աղետի. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |armeniasputnik.am|

armeniasputnik.am ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Արևմուտքին հորդորել է զերծ մնալ Մերձավոր Արևելքում էսկալացիայից, այլապես ամբողջ տարածաշրջանը կարող է աղետի բախվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունվարի 12-ին Ռուսաստանը խնդրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել՝ կապված Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի և նրա գործընկերների հարվածների հետ: «Մերձավոր Արևելքում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Հարցը նույնիսկ այն չէ, որ Արևմուտքի ներկայացուցիչներն իրենց գործողություններով ոչնչացնում են ՄԱԿ-ի և տարածաշրջանային միջնորդության` Եմենի ներսում կարգավորման հասնելու բազմամյա ջանքերի արդյունքները»,-ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի ԱԽ նիստում։ Նրա խոսքով՝ խնդիրը շատ ավելի լայն է, քանի որ անխոհեմ և անհեռատես քայլերն ապակայունացնում են անվտանգային իրավիճակը և խաթարում են համատարածաշրջանային իրադրության ուրվագծվող կարգավորումը։ «Եթե էսկալացիան շարունակվի, ապա Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանը կարող է բախվել աղետի, որի համեմատ մինչ այդ տեղի ունեցածը «ծաղիկներ» կթվան: Մարդկանց կորցրած կյանքերն ու կործանված ճակատագրերն անհաշիվ կլինեն»,- ասել է դիվանագետը։ Նեբենզյան հայտարարել է, որ դրա ամբողջ պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի և նրան աջակցողների վրա, որոնք հանուն իրենց շահադիտական աշխարհաքաղաքական շահերի ոչ միայն համառորեն խանգարում են միջազգային հանրությանը Գազայի հատվածում հրադադար պահանջելու հարցում, այլև իրենք հերթական անգամ ագրեսոր են դարձել: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:  Հարվածներից հետո Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին։ Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները։
13:00 - 13 հունվարի, 2024
ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրա կազմակերպիչներին, հովանավորներին և մեղավորներին։ Ասվում է Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։ «Անվտանգության խորհրդի անդամները խստագույնս դատապարտել են 2024 թվականի հունվարի 3-ին Քերման քաղաքում (ԻԻՀ) ահաբեկչությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ «Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել բոլոր պետություններին, միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ակտիվորեն համագործակցել  Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ»,- ասված է հայտարարության մեջ։ Անվտանգության խորհուրդը հաստատել է, որ ցանկացած ահաբեկչական գործողություն հանցավոր է և չունի արդարացում։
22:18 - 04 հունվարի, 2024