Ռուսաստանը կցանկանար ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի մերժման ավելի հստակ արտահայտում տեսնել ԱՊՀ երկրների կողմից. ՌԴ ԱԳՆ |tert.am|
13:27 - 23 հունվարի, 2024

Ռուսաստանը կցանկանար ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի մերժման ավելի հստակ արտահայտում տեսնել ԱՊՀ երկրների կողմից. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանը կցանկանար ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի մերժման ավելի հստակ արտահայտում տեսնել ԱՊՀ երկրների կողմից։ Այս մասին ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Իհարկե, կցանկանայինք, որ Գլխավոր ասամբլեայի հստակ հակառուսական բանաձևերի նախագծերը դիտարկելիս մեր գործընկերներն ավելի հստակ արտահայտեին իրենց մերժումը նման նախաձեռնությունների նկատմամբ, որոնք իրենց հետևից բերում են ոչ միայն մեր երկրի զարգացմանը խոչընդոտելու, այլև ԱՊՀ երկրների հետ մեր օգտակար և փոխշահավետ համագործակցությանը խանգարելու հետևանքներ»,- ասել է ՌԴ փոխնախարարը։

Պանկինը նշել է, որ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է ՄԱԿ-ում հանդես գալ ԱՊՀ այլ երկրներին վերաբերող և քաղաքական դրդապատճառներ ունեցող փաստաթղթերի դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել