shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Սևծովյան հացահատիկի գործարքի վերականգնումն անվանել է ՄԱԿ-ի կարևորագույն խնդիրներից մեկը՝ ապահովելու համաշխարհային պարենային անվտանգությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով` ՄԱԿ-ը պետք է ամեն ինչ անի, որպեսզի վերացնի մի շարք սահմանափակումներ, որոնք այսօր առկա են միջազգային առևտրի կառուցման մակարդակում, այն է՝ այս դեպքում հիմնական նպատակներից մեկը հացահատիկի գործարքի վերականգնումն է։ Գուտերեշն ընդգծել է, որ այս գործարքը վերսկսելու համար անհրաժեշտ է ներգրավված կողմերի համար ստեղծել փոխադարձ երաշխիքների համակարգ։
2022 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ստամբուլում ստորագրեցին «հացահատիկի համաձայնագիր»։ Համաձայնագիրը նախատեսում էր Ռուսաստանի օգնությունը ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանման հարցում` Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։ Ստամբուլում հուշագիր է ստորագրվել նաև Ռուսաստանի Դաշնության և ՄԱԿ-ի միջև, որը ստանձնել է կազմակերպության պարտավորությունները՝ վերացնել ռուսական գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի համաշխարհային շուկաներ արտահանման սահմանափակումները։
comment.count (0)