Երևանի քաղաքապետը կունենա 4 տեղակալ. անունները հայտնի են |1lurer.am|
11:05 - 26 հոկտեմբերի, 2023

Երևանի քաղաքապետը կունենա 4 տեղակալ. անունները հայտնի են |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետի տեղակալների անունները հայտնի են: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Արմեն Փամբուխչյանը:

Լևոն Հովհաննիսյանը քվեարկության 31 կող, 0 դեմ, 5 ձեռնպահ արդյունքներով ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ։

Սուրեն Գրիգորյանը քվեարկության 32 կողմ, 5 ձեռնպահ արդյունքներով ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։

Երևանի ավագանին քաղաքապետի տեղակալ ընտրեց նաև «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանին՝ 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել