Ես շարունակում եմ աղոթել պատերազմի պատճառով տառապող ժողովուրդների համար․ Հռոմի Ֆրանցիսկոս պապ
21:11 - 31 դեկտեմբերի, 2023

Ես շարունակում եմ աղոթել պատերազմի պատճառով տառապող ժողովուրդների համար․ Հռոմի Ֆրանցիսկոս պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը «X»-ի իր միկրոբլոգում շնորհավորել է բոլոր հավատացյալների Նոր տարին: 

«Ես շարունակում եմ աղոթել այն ժողովուրդների համար, որոնք տառապում են պատերազմների պատճառով՝ նահատակված ուկրաինացի ժողովրդի, Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների, սուդանցիների և շատ ուրիշների համար։ Քանի որ տարին ավարտվում է, եկեք ինքներս մեզ հարց տանք, թե քանի մարդկային կյանք է խլվել զինված բախումների հետևանքով։ Որքա՞ն մահ, ավերածություն, տառապանք, աղքատություն»,- գրել է Ֆրանցիսկոս պապը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել