Հռոմի ստատուտի վավերացումը լավ չի ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա |azatutyun.am|
19:27 - 14 փետրվարի, 2024

Հռոմի ստատուտի վավերացումը լավ չի ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալը լավագույն կերպով չի ազդում երկկողմ հարաբերությունների վրա», - այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պնդելով, թե այդ քայլը «Երևանին ստիպում է ընտրություն կատարել»:

«Դա ընտրություն է Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունից բխող և Արևմուտքի կողմից թելադրվող պարտավորությունների ու եվրասիական ինտեգրման շրջանակներում Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության միջև», - ասել է Զախարովան։

Ըստ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի, հաշվի առնելով այս ամենը՝ Մոսկվայում «պատրաստվում և ակնկալում են երկկողմ հարաբերությունների մասով հայկական կողմից հավաստիացումներ ստանալ»։ «Այդ մասին Երևանում քաջատեղյակ են», - հայտարարել է Մարիա Զախարովան։

Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին։ Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ այս դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում հստակ չի պատասխանել հարցին՝ եթե Պուտինը ժամանի Երևան, նրան կձերբակալե՞ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել