Քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ-ն անդրադարձել է Նոր Նորքի բաժնի միջադեպին
20:25 - 24 մարտի, 2024

Քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ-ն անդրադարձել է Նոր Նորքի բաժնի միջադեպին

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ահաբեկչության հատկանիշներով։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ոստիկանության Նոր Նորքի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ 

ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծված անձը ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել