Թուրքիայում հայտարարել են՝ ինչ նպատակ է ունեցել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը |arm.sputniknews.ru|
13:54 - 25 մարտի, 2024

Թուրքիայում հայտարարել են՝ ինչ նպատակ է ունեցել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունն այն անձանց ձեռքի գործն է, որոնք փորձում են սաբոտաժի ենթարկել ՌԴ–ի և Ուկրաինայի միջև կարգավորման փորձերը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Sabah թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Շերեֆ Մալկոչը։

«Ամեն անգամ, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության մթնոլորտ է ստեղծվում, ինչ–որ միջադեպ է տեղի ունենում, և բոլոր հույսերը հետաձգվում են մինչև հաջորդ գարուն։ Այս ահաբեկչությունը նրանց ձեռքի գործն է, ովքեր ցանկանում են սաբոտաժի ենթարկել Մոսկվայի և Կիևի միջև կարգավորման գործընթացը»,– ասել է Մալկոչը։

Նա շեշտել է, որ չի կարելի ուղղակի ասել, որ դա «Իսլամական պետության» (ՌԴ–ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչությունն է։ Մալկոչն ընդգծել է, որ վերջին մեկ ամսում զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության ճանապարհին, եղել է հավանականություն, որ այսօր–վաղը լավ իրադարձություններ տեղի կունենան։ Թուրքիայի ՄԻՊ–ի կարծիքով` հաշվի առնելով այն, թե երբ է դեպքը տեղի ունեցել,դա դիտավորյալ դիվերսիա է եղել։

Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 133-ը մահացել են (այդ թվում ՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։

Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել