Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասավ 143-ի
 |azatutyun.am|
22:29 - 27 մարտի, 2024

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասավ 143-ի |azatutyun.am|

azatutyun.am: Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նախօրեին ԱԻՆ աշխատակիցներն ավարտել են համերգասրահում փլատակների մաքրումը։

Հրապարակվել է մահացածների նախնական ցուցակը՝ 120-ի անուն: Ընդհանուր հաշվով ահաբեկչությունից տուժել է 360 մարդ։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել, և հրդեհ է բռնկվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել