Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար
 |hy.armradio.am|
12:47 - 29 մարտի, 2024

Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար |hy.armradio.am|

hy.armradio.am:Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Մուհամմեդ Մուստաֆայի գլխավորությամբ, հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։

Նոր կառավարության կազմում հայազգի ներկայացուցիչ կա. Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար:

Իսկ Մուհամմեդ Մուստաֆան, վարչապետի պաշտոնի հետ մեկտեղ, նոր կաբինետում կզբաղեցնի Պաղեստինի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը։

Նոր կառավարությունը նախագահի առջև երդվելու է հաջորդ կիրակի՝ 2024 թվականի մարտի 31-ին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել