Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027 թվականին կանցկացվի Երևանում
 |armenpress.am|
15:30 - 29 մարտի, 2024

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027 թվականին կանցկացվի Երևանում |armenpress.am|

armenpress.am: 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Հայաստանում:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: Միջազգային ֆեդերացիայում Հայաստանի հայտը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում:

2023 թվականին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում, ընդհանուր առմամբ, նվաճել են 36 մեդալ, որից 12-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե և 13-ը՝ բրոնզե: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար հայկական կողմը Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարների կողմից արժանացել է հուշանվերների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել