Հայ կինը միշտ եղել է պետության ամրության հիմքում. ՄԻՊ շնորհավորական ուղերձը
10:31 - 07 ապրիլի, 2024

Հայ կինը միշտ եղել է պետության ամրության հիմքում. ՄԻՊ շնորհավորական ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ.
 
«Սիրելի’ կանայք և աղջիկներ,
Ի սրտե շնորհավորում եմ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Այս օրն ունի յուրահատուկ խորհուրդ՝ մայրությունն ու գեղեցկությունը ևս մեկ անգամ արժևորելու տեսանկյունից։ Հայ կինը միշտ եղել է պետության ամրության հիմքում, իսկ կանանց իրավունքների պաշտպանությունն այդ հիմքերն էլ ավելի է ամրապնդում։
 
Որպես Մարդու իրավունքների պաշտպան` իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը։ Կարևոր է, որպեսզի պետությունը նշված ոլորտի կատարելագործման ուղղությամբ իրականացնի շարունակական քայլեր։
 
Գործընթացի հաջող իրականացման համար առանցքային է կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ստեղծումը, որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության ապահովումը, հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը։ Անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթության ոլորտում` կանանց դերի առնչությամբ պատշաճ ընկալում ձևավորելու և կարծրատիպային մտածողությունը հաղթահարելու ուղղությամբ։
 
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել