1lurer.am: Ռուս զինվորականները Կապուստին Յար հրաձգարանից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում են իրականացրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանի երկնքում, անհայտ օբյեկտ էր ի հայտ եկել:
«2024 թվականի ապրիլի 12-ին Աստրախանի շրջանի 4-րդ նահանգային կենտրոնական հրաձգարանից՝ Կապուստին Յարից, Ռազմավարական հրթիռային ուժերի մարտական անձնակազմը հաջողությամբ արձակել է շարժական ցամաքային հրթիռային համակարգի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ»,- ընդգծել են գերատեսչությունում։
Արձակումն իրականացվել է հեռանկարային հրթիռային համակարգերի պետական փորձարկումների շրջանակներում։ Բացի այդ՝ նպատակ էր դրված վերահաստատել ռուսական բանակում կիրառվող հրթիռների կայունությունը։
comment.count (0)