Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
20:07 - 14 ապրիլի, 2024

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Իրանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ինչպես տեղեկացնում են գերատեսչությունից, ուշադրության կենտրոնում եղել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը․

«Իրանի ԱԳ նախարարը ռուս գործընկերոջը տեղեկացրել է Թեհրանի ձեռնարկած միջոցառումների մասին՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի։ 

Ինչպես նշվել է, տարածաշրջանում իրավիճակի լրացուցիչ սրումը և նոր վտանգավոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության աճի։ Նման սցենարների կանխարգելումը և դրանց արմատական   պատճառների վերացումը պետք է լինեն ՄԱԿ-ի ԱԽ հատուկ առաջնահերթ ուշադրության առարկան»։

Կողմերի հաստատել են նաև Գազայի հատվածում անհապաղ զինադադարի վերաբերյալ դիրքորոշումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել