Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին |shantnews.am|
13:34 - 23 ապրիլի, 2024

Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով լրագրողի՝ Հայոց Ցեղասպանության և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին, կոչ է արել Հայաստանի իշխանություններին կենտրոնանալ առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։

«Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ, հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր սկզբի ուղին հանուն պայծառ ապագայի»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։

Էրդողանի խոսքով՝ «հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու, և անհրաժեշտ է «արդյունավետ օգտագործել պահը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել