azatutyun.am: data-sider-select-id="cbe9bd9d-212d-4a29-b508-556ad48d6a63">ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ նշելով՝ «դա մի բան է, որի ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել»:
«Սա աշխարհի մի տարածք է, որով անձամբ քարտուղարն (Էնթոնի Բլինքեն) է զբաղվում: Եվ քարտուղար լինելու ընթացքում նա կանոնավոր շփումներ է ունեցել է ունեցել երկու երկրների հետ էլ: Եվ մեր շփումները շարունակվում են երկուսի հետ էլ», - նշել է Պատելը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս առանձին հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։
comment.count (0)