Դեսպան Քվինն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
20:13 - 08 մայիսի, 2024

Դեսպան Քվինն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ է հանդիպել, ընդգծել Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ըստ դեսպանատան հաղորդագրության՝ Քրիստինա Քվինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանների դելիմիտացիայի համար որպես հիմք ընդունելու վերաբերյալ:

Ապրիլի 19-ի հայտարարությամբ Երևանն ու Բաքուն տեղեկացրին՝ «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Սահմանազատման գործընթացին զուգահեռ և՛ տեղում, և՛ Հայաստանի այլ վայրերում ակցիաներ մեկնարկեցին։ Մայիսի 4-ից էլ Տավուշից քայլերթ է մեկնարկել, որը վաղը՝ մայիսի 9-ին, հասնելու է Երևան։ Պահանջն է կասեցնել սահմանազատման գործընթացը։

ԱՄՆ դեսպանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ այսօր նա քննարկել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել