Մայիսի 9-ի խորհուրդը ռազմական հաղթանակով չի սահմանափակվում․ Վահագն Խաչատուրյան
12:29 - 09 մայիսի, 2024

Մայիսի 9-ի խորհուրդը ռազմական հաղթանակով չի սահմանափակվում․ Վահագն Խաչատուրյան

Մայիսի 9-ի խորհուրդը միայն ռազմական հաղթանակով չի սահմանափակվում, այն նախևառաջ ազատության, խաղաղության և ապագայում էլ անարդար պատերազմները կանխարգելելու բովանդակություն ունի։ Այս մասին նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում։

Նա շեշտել է, ոչ 79 տարի առաջ ֆաշիզմի դեմ մարդկության տարած հաղթանակում հայ ժողովուրդն ունեցավ իր մեծ ավանդը և տվեց ծանր կորուստներ։

Խաչատուրյանի խոսքով՝ մեր ժողովուրդն իր պատմական փորձից ելնելով՝ շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը:

«Այսօր, երբ մեր պետությունը կրկին կանգնած է բարդ մարտահրավերների և փորձությունների եզրագծին, Երկրորդ համաշխարհային ու Արցախյան պատերազմում զոհված մեր պապերի, հայրերի, եղբայրների և որդիների հիշատակի առաջ մեր պարտքը, պարտականությունն ու պատասխանատվությունն է` անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը, ազատությունը, հաստատել խաղաղություն մեր երկրի և ժողովրդի համար, և իհարկե, ջանք ու եռանդ չխնայել մեր պետության ամրապնդման ու հզորացման գործում»,- նշված է նախագահի ուղերձում։

Նա խաղաղություն ու բարգավաճում է մաղթել մեր պետությանը, քաջառողջություն՝ վետերաններին, և հավերժ փառք՝ զոհված հայորդիներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել