ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

 |factor.am|
11:13 - 10 մայիսի, 2024

ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն  ողջունել է Ղազախստանի առաջարկը մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով։

«Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան ադրբեջանական Թուրան գործակալության հարցի։

Պետդեպի պաշտոնյան հավելել է․

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից, և աջակցում ենք երկու երկրներին շարժվելու դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»: Նշենք, որ այսօր Ալմաթիում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել