Երեկոյան դարձալ հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»․ Բագրատ Սրբազանը հայտնեց  անելիքների մասին
11:00 - 10 մայիսի, 2024

Երեկոյան դարձալ հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»․ Բագրատ Սրբազանը հայտնեց անելիքների մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում հայտնեց, որ սկսում են գործողությունները։ 

«Ինչպես երեկ ասացի՝ կարող են լինել խումբ-խումբ, միասին։ Ես ուզում էի առավոտ այցելել բուհեր, ուսանողներին հանդիպել, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են դասադուլի։ Ուղղակիորեն պետք է ճնշում գործադրենք, անհնազանդության խաղաղ գործընթացներ անենք, որպեսզի երեկ հնչած պահանջը իրականացնենք»,- ասաց նա՝  կոչ անելով Երևանում և ՀՀ բոլոր վայրերում, հնարավոր եւ անհնար, սկսել խաղաղ անհնազանդության գործողություններ, անհամաձայնության գործողություններ։ 

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ կարճ խորհրդակցությունից հետո շարժման մասնակիցները շարժվելու են ԵՊՀ։

Երեկոյան 18։30-ին դարձյալ հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»։

Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։

Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Այնուհետ նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել