Եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։
14:27 - 10 մայիսի, 2024

Եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։

Ինչպես արդեն հայտնել ենք, Բագրատ Սրբազանը, պատասխանել էր «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, ասել էր՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, նույնպես դրական պատասխան էր տվել։ Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։

Վերջինս նույնպես հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։ Նա նման հայտարարություն էր արել՝ պատասխանելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ «վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի»։

Բագրատ Սրբազանը քիչ առաջ նորից նշեց՝ վարչապետ դառնալու հավակնություն ու ցանկություն չի ունեցել նաև իր սկզբունքների պատճառով, նա նշեց՝ նաև երկքաղաքացիություն ունի․

«Մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք է Սահմանադրություն գրի, էդ էլ հերթական պոպուլիզմը, ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ներկայություն չունի, է հիմա եթե ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է։ Դու պիտի ընդդիմանա՞ք, օրինակ եմ ասում»։

Լրագրողի հարցին, թե «անգամ եթե ժողովուրդը ցանկանա, որ Դո՞ւք լինեք», Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Եթե ժողովուրդը ցանկանա և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։ Նորից եմ ասում՝ իմ կռիվը վարչապետի աթոռը չի, իմ ունեցած պաշտոնն ավելի բարձր է քան վարչապետի աթոռը»։

Նա նշեց, որ Կանադայի անձնագիրն իրեն տրվել է, երբ ծառայության է եղել Կանադայում 10 տարի․ «Տրվել է ավելի ճանապարհորդական դյուրություններ ունենալու համար։ Հիմա էլ այդ նպատակով է, ես 11 տարի է արդեն գտնվում եմ ՀՀ-ում՝ ամենադժվար վայրերում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել