ՔՊ-ում խուճապ չկա, ընդդիմությունն է խաբում ցուցարարներին․ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթ չեն կարող սկսել և հրաժարականի հասնել․ Արսեն Թորոսյան |factor.am|
18:00 - 10 մայիսի, 2024

ՔՊ-ում խուճապ չկա, ընդդիմությունն է խաբում ցուցարարներին․ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթ չեն կարող սկսել և հրաժարականի հասնել․ Արսեն Թորոսյան |factor.am|

factor.am: Ըստ ԻՔՄ-ի՝ 31,000 մարդ է մասնակցել Երևանում մայիսի 9-ին կազմակերպված հանրահավաքին։ Իշխող ՔՊ-ն, ընդհանրապես՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմն արդյո՞ք խուճապի մեջ է վարչապետի հրաժարականի պահանջից։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Factor TV-ին տված հարցազրույցում բացասական պատասխան տվեց՝ խուճապի մեջ լինելու մասով։

«Ցուցարարների թիվը մեծ լինի, թե փոքր․․․ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեր քաղաքացիներն իրավունք ունեն հավաքվելու՝ ազատ և խաղաղ հավաքներ իրականացնելու։ Այստեղ որևէ տարօրինակ բան չկա, և սա առաջին հանրահավաքը չէ։ Նախկինում էլ եղել են հանրահավաքներ։ Կարելի է ձևակերպել ընդհանուր ձևով, որ սա ընդդիմության հանրահավաքն է, որովհետև եկեղեցին ևս քաղաքականությամբ է զբաղվում»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանը վստահ է, որ եկեղեցականները գործում են Կաթողիկոսի թույլտվությամբ։ ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ անակնկալ չէ 31,000 ընդդիմադիր քաղաքացիների գոյությունը, որոնք նաև բողոքի ակցիայի են մասնակցում։ Թորոսյանը հերքեց ընդդիմադիրների այն պնդումները, թե ՔՊ-ից 3-4 պատգամավոր կապվել է իրենց հետ, և բանակցություն է վարել։

Նրան նաև հարց ուղղեցինք՝ բացառո՞ւմ է, արդյոք, որ ՔՊ-ի ԱԺ թիմի մեջ կլինեն պատգամավորներ, ովքեր կմիանան այս ընդդիմադիր շարժմանը։ ՀՀԿ-ն ևս ՀՅԴ-ի հետ միասին պատրաստակամություն հայտնեց միանալ իմփիչմենտի գործընթացին․ նախագիծը պետք է խորհրդարան ներկայացվի ձևաթուղթը վերցնելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։ 35 պատգամավոր ձևաթղթի տակ ստորագրելու պատրաստակամություն է հայտնել։ Բայց նաև ՔՊ-ականներ են անհրաժեշտ, որ Փաշինյանը հեռացվի։ Թորոսյանը պնդեց, որ ընդդիմությունը խաբում է ցուցարարներին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու շանսերից խոսելով, քանի որ, ըստ իշխանական պատգամավորների, ընդդիմությունը չի կարող նույնիսկ իմփիչմենտի գործընթաց սկսել, առավել ևս՝ հասնել վարչապետի հրաժարականի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Factor TV-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել