Պեկինում կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը համատեղ հայտարարություն են ընդունել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության խորացման վերաբերյալ։
Չինաստանի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները եղել են անկեղծ, բարեկամական և բովանդակալից, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ռուսաստանի նախագահը մայիսի 16-17-ը պետական այցով գտնվում է Չինաստանում։ Մայիսի 16-ի առավոտյան Պեկինի ժողովրդական մեծ դահլիճում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների բանակցությունները։ Սկզբում պետությունների ղեկավարները շփվել են սահմանափակ ձևաչափով, ապա հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպմանը Պուտինը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին հրավերի համար։ Ռուսաստանին և Չինաստանին, նրա խոսքով, միավորում են ազգային զարգացման և համատեղ բարգավաճման ապահովման ընդհանուր նպատակները՝ փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և փոխշահավետության սկզբունքներով։
Սի Ծինփինը վստահեցրել է իր գործընկերոջը, որ պատրաստ է շարունակել երկկողմ հարաբերությունների կառուցումը և բոլոր ոլորտներում փոխգործակցության նոր ծրագրեր մշակել։
«Պարոն նախագահ, սա Ձեր առաջին արտասահմանյան այցն է նոր նախագահական ժամկետի սկզբից ի վեր, ինչը համոզիչ վկայությունն է այն ուշադրության, որ Դուք անձամբ և Ռուսաստանի կառավարությունը ցուցաբերում եք չին-ռուսական հարաբերություններին, մենք բարձր ենք գնահատում դա», - ասել է ՉԺՀ ղեկավարը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)