Զորակոչից խուսափած անձինք 2019թ.-ին վճարել են ավելի քան 2 միլիարդ դրամ. գումարն ուղղվել է ռազմական կարիքներին |hetq.am|
12:49 - 01 փետրվարի, 2020

Զորակոչից խուսափած անձինք 2019թ.-ին վճարել են ավելի քան 2 միլիարդ դրամ. գումարն ուղղվել է ռազմական կարիքներին |hetq.am|

hetq.am։ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի շրջանակներում 2019 թվականի ընթացքում բավարարվել են 955 քաղաքացիների դիմումներ, որոնց կողմից վճարվելիք գումարների չափը կազմել է 2 միլիարդ 290 միլիոն 720 հազար դրամ:

Վերոնշյալ օրենքը հնարավորություն էր ընձեռում 27 տարին լրացած (պահեստազորի դեպքում` 35), զորակոչից խուսափած անձանց վճարել համապատասխան պետական տուրքը, այդ տեղեկանքը ներկայացնել զինվորական դատախազություն, ինչից հետո ազատվելով քրեական հետապնդումից` անարգել մուտք գործել Հայաստան:

Յուրաքանչյուր օրինախախտի դեպքում վճարվելիք տուրքի չափը տարբեր է` պայմանավորված այն հանգամանքով, թե քանի զորակոչից է վերջինս խուսափել: Օրինակ, եթե քաղաքացին 9 տարի հետախուզման մեջ է եղել, ապա պարտավոր է վճարել ամսական նվազագույն աշխատավարձի (այս դեպքում այն հաշվարկվում է 1000 դրամ) 200-ապատիկի չափով գումար` 3 միլիոն 600 հազար դրամ (1000x200x18):

Պաշտպանության նախարարությունից նաև հիշեցրել են, որ այդ գումարները քաղաքացիների կողմից մուտքագրվում են պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար` Կառավարության սահմանված կարգով:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել