armenpress.am: ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն այլևս չի զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին անձամբ տեղեկացրեց Վահե Հակոբյանը:
«Որոշում կայացնելով վերցնել մանդատը՝ ակնհայտ է, որ հակասություն կա, անհամատեղելի են երկու պաշտոնները: Ստիպված դուրս եմ եկել այդ պաշտոնից, և դադարեցվել են իմ լիազորությունները»,- ասաց Վահե Հակոբյանը:
comment.count (0)