Արդեն ժամանակն է հրաժարվել ԼՂ հարցի կարգավորման գործընթացում եղած հնացած սկզբունքներից. Մասիս Մայիլյան |tert.am|
05:12 - 14 մարտի, 2019

Արդեն ժամանակն է հրաժարվել ԼՂ հարցի կարգավորման գործընթացում եղած հնացած սկզբունքներից. Մասիս Մայիլյան |tert.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկնել են այն սկզբունքների և տարրերի մասին, որոնց վերաբերյալ տարիներ շարունակ խոսվել է:

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ կարծիք ունեն համանախագահների հայտարարության այն մասի վերաբերյալ, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է հաշվի առնի 2009-2012 թթ. համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերը, որոնք ենթադրում են նաև ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, այսպես ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Վերջին տարվա ընթացքում մենք չենք լսել այդ պնդումներն իրենց կողմից: Այդ պատճառով մի փոքր տարօրինակ էր: Բայց իրենք փորձել են իրենց տեսակետը ասել, փորձել են ասել, որ այդ առաջարկները դեռևս բանակցային սեղանի վրա են»,- ասաց նա:

Մասիս Մայիլյանի խոսքով՝ Արցախի վերաբերմունքն է, որ արդեն ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից և պետք են նոր, իրատեսական առաջարկներ:

«Նաև ձևաչափի վերականգնման հետ կապված մենք կարող ենք ակնկալել որևէ առաջընթաց: Բայց եթե մնան հնացած սկզբունքները, և Արցախը չմասնակցի, որևէ առաջընթաց մենք չենք կարող արձանագրել գործընթացում»,- ասաց նա:

Ըստ Մասիս Մայիլյանի՝ արդեն հնացել են 27 տարիներին եղած բոլոր առաջարկները: «Դրանք պետք է վերանայվեն»,- ասաց նա:

Անդրադառնալով Արցախում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած սկզբունքներն ու տարրերը պարզաբանման կարիք ունեն, Մասիս Մայիլյանը նշեց. «Մենք էլ ենք համամիտ, որ դրանք պարզաբանման կարիք ունեն, բայց նաև ասում ենք, որ դրանք նաև վերանայման կարիք ունեն»:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել