factor.am: G7-ի («Մեծ յոթնյակ») երկրների ֆինանսների նախարարները զգուշացրել են Ռուսաստանին լուրջ հետևանքների մասին՝ «Ուկրաինայի դեմ հետագա ռազմական ագրեսիայի դեպքում»։ Այս մասին ասվում է նախարարների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է swissinfo-ն։
«Մենք պատրաստ ենք համատեղ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ սահմանել, որոնք կունենան զանգվածային ու անմիջական հետևանքներ ռուսական տնտեսության համար»,- ասվում է G7-ի երկրների ֆինանսների նախարարների հայտարարության մեջ։
Նա նշվում է, որ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ցանկացած հետագա ռազմական ագրեսիա արժանանալու է արագ, համակարգված ու հզոր պատասխանի»։ Ըստ հայտարարության՝ «Մեծ յոթնյակի» երկրները շարունակում են ուշադիր հետևել իրավիճակին և պատրաստ են «համակարգված» ձևով հետագա տնտեսական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
comment.count (0)