tert.am: ՀԱՊԿ-ը նախատեսում է 2023 թվականին մի շարք զորավարժություններ անցկացնել արևմտյան սահմաններին։ Այս մասին ՀԱՊԿ 2022 թվականի գործունեության արդյունքներին և Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հայտնում է ԲելՏա-ն։
Պատասխանելով արևմտյան սահմանների ամրապնդման անհրաժեշտության մասին հարցին՝ Զասը նշել է, որ Բելառուսի տարածքում Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող միջոցառումները զսպման որոշակի միջոց են։
«Այս իրավիճակում սա բավական է, հաջորդ տարի ՀԱՊԿ-ի կողմից նախատեսվում են մի շարք զորավարժություններ, և դա կարելի է դիտարկել նաև որպես ռազմավարական զսպման միջոց»,- ասել է Ստանիսլավ Զասը։
comment.count (0)