«Սպայկա»–ի տնօրենը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը |news.am|
06:53 - 30 ապրիլի, 2019

«Սպայկա»–ի տնօրենը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը |news.am|

news.am։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ  որոշում կայացրեց մերժել «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքն ու նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ղազարյանի փաստաբանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը։ Նա նշեց, որ իրենց վստահորդի հետ քննարկելուց հետո գործի հետ կապված մամլո ասուլիս կհրավիրեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել