Իրանական կողմի նախաձեռնությամբ Լավրովն ու Ամիրաբդոլլահյանը հեռախոսազրույց են ունեցել։ Ուշադրության կենտրոնում եղել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Իրանի ԱԳ նախարարը ռուս գործընկերոջը տեղեկացրել է Թեհրանի ձեռնարկած միջոցառումների մասին՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի։ Ինչպես նշվել է, տարածաշրջանում իրավիճակի լրացուցիչ սրումը և նոր վտանգավոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության աճի։ Նման սցենարների կանխարգելումը և դրանց արմատական   պատճառների վերացումը պետք է լինեն ՄԱԿ-ի ԱԽ հատուկ առաջնահերթ ուշադրության առարկան։

Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ անհանգստություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթությունը տալ երկխոսությանը։ Պետք է խուսափել հետագա առճակատումից։ [ՀՀ ԱԳՆ]

Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ անհանգստություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթությունը տալ երկխոսությանը։ Պետք է խուսափել հետագա առճակատումից։ [ՀՀ ԱԳՆ]

Իրանի և Իսրայելի միջև առճակատումը դեռ չի ավարտվել։ Իսրայելը հարձակման է ենթարկվել հարյուրավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, և Իսրայելի պաշտպանության ուժերը տպավորիչ կերպով խափանել են այդ հարձակումը։ ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ մենք կարողացանք պաշտպանել Իսրայելի տարածքը։ Շատ քիչ վնաս է հասցվել. սա Իսրայելի պաշտպանության բանակի տպավորիչ գործողությունների արդյունքն է։ Մենք հստակ սկզբունք ենք որոշել՝ ով մեզ վնասի, մենք կվնասենք նրանց, մենք պաշտպանվելու ենք ցանկացած սպառնալիքից և դա անելու ենք սահուն և վճռականորեն:

[Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտ] |factor.am|

Իրանի և Իսրայելի միջև առճակատումը դեռ չի ավարտվել։ Իսրայելը հարձակման է ենթարկվել հարյուրավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, և Իսրայելի պաշտպանության ուժերը տպավորիչ կերպով խափանել են այդ հարձակումը։ ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ մենք կարողացանք պաշտպանել Իսրայելի տարածքը։ Շատ քիչ վնաս է հասցվել. սա Իսրայելի պաշտպանության բանակի տպավորիչ գործողությունների արդյունքն է։ Մենք հստակ սկզբունք ենք որոշել՝ ով մեզ վնասի, մենք կվնասենք նրանց, մենք պաշտպանվելու ենք ցանկացած սպառնալիքից և դա անելու ենք սահուն և վճռականորեն: [Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտ] |factor.am|

 Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։ Օրինական պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հանդեպ:

[Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան]  |news.am|

Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։ Օրինական պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հանդեպ: [Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան] |news.am|

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայելի տարածքի վրա հարձակման վերաբերյալ.
«Ծայրաստիճան մտահոգություն ենք արտահայտում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի հետ կապված։ Բազմիցս զգուշացրել ենք, որ Մերձավոր Արեւելքում բազմաթիվ ճգնաժամերի, առաջին հերթին պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի չկայունացումը, որոնք հաճախ հրահրվում են անպատասխանատու սադրիչ գործողություններով, կհանգեցնի լարվածության աճի։ Ներգրավված բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում»։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայելի տարածքի վրա հարձակման վերաբերյալ. «Ծայրաստիճան մտահոգություն ենք արտահայտում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի հետ կապված։ Բազմիցս զգուշացրել ենք, որ Մերձավոր Արեւելքում բազմաթիվ ճգնաժամերի, առաջին հերթին պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի չկայունացումը, որոնք հաճախ հրահրվում են անպատասխանատու սադրիչ գործողություններով, կհանգեցնի լարվածության աճի։ Ներգրավված բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում»։

Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործով ապացույցների հետազոտումը։ Նա մեղադրվում է լիազորությունները չարաշահելու մեջ, որի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանը միջնորդեց հետազոտման ենթակա ապացույցներում ներառել զոհված զինծառայողների մահվան վկայանները՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Գաբրիելյանի մեղադրանքում նկարագրված արարքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ի գիշերը, մինչդեռ գործով տուժող ճանաչված զինծառայողներից որոշների մահը արձանագրվել է դրանից շուտ կամ ուշ։ Այսինքն՝ ըստ պաշտպանի՝ դեռ պետք է պարզել իր պաշտպանյալին մեղսագրված արարքի եւ որոշ զինծառայողների զոհվելու միջեւ եղած ենթադրյալ կապը։

ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակի) խոսնակ Դանիել Հագարին հաստատում է, որ Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքեր ուղղվում են դեպի Իսրայել: Այս մասին հայտնում է «The times of Israel»-ը։
Նա նշել է, որ իսրայելական օդուժը հետևում է անօդաչու թռչող սարքերին՝ միաժամանակ հավելելով, որ մի քանի ժամ կպահանջվի մինչև դրանք հասնեն երկրի տարածք: 

ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակի) խոսնակ Դանիել Հագարին հաստատում է, որ Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքեր ուղղվում են դեպի Իսրայել: Այս մասին հայտնում է «The times of Israel»-ը։ Նա նշել է, որ իսրայելական օդուժը հետևում է անօդաչու թռչող սարքերին՝ միաժամանակ հավելելով, որ մի քանի ժամ կպահանջվի մինչև դրանք հասնեն երկրի տարածք: 

 «Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ՊՆ-ն հայտնում է, որ ՊՆ հաշվեկշռում առկա և ԶՈՒ կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են: Այդուհանդերձ, ՊՆ համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ:

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս մասին հայտնում է Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս մասին հայտնում է Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։

Այսօր՝ ժամը 17:10-ին, Երևանից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

20:07 - 14 ապրիլի, 2024
Կոչ ենք անում առաջնահերթությունը տալ երկխոսությանը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի մասին

Կոչ ենք անում առաջնահերթությունը տալ երկխոսությանը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի մասին

19:21 - 14 ապրիլի, 2024
Բավ է պատերազմը, այո՛ խաղաղությանը. Հռոմի պապ |azatutyun.am|

Բավ է պատերազմը, այո՛ խաղաղությանը. Հռոմի պապ |azatutyun.am|

18:22 - 14 ապրիլի, 2024
Իրանի օդային հարձակումը Իսրայելի դեմ․ թարմացվող

Իրանի օդային հարձակումը Իսրայելի դեմ․ թարմացվող

17:59 - 14 ապրիլի, 2024
Իրանի մի շարք օդանավակայաններում չվերթները չեղարկվել են |armenpress.am|

Իրանի մի շարք օդանավակայաններում չվերթները չեղարկվել են |armenpress.am|

17:34 - 14 ապրիլի, 2024
Իրանի հետ առճակատումը դեռ չի ավարտվել. Իսրայելի պաշտպանության նախարար
 |factor.am|

Իրանի հետ առճակատումը դեռ չի ավարտվել. Իսրայելի պաշտպանության նախարար |factor.am|

16:30 - 14 ապրիլի, 2024
Մեծ Բրիտանիայի վարչապետը գովաբանել է բրիտանացի օդաչուներին նրա համար, որ նրանք «ձեռնոց են նետել վտանգին, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակչությանը» Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ

Մեծ Բրիտանիայի վարչապետը գովաբանել է բրիտանացի օդաչուներին նրա համար, որ նրանք «ձեռնոց են նետել վտանգին, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակչությանը» Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ

16:13 - 14 ապրիլի, 2024
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի ԱԳՆ
 |1lurer.am|

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի ԱԳՆ |1lurer.am|

15:41 - 14 ապրիլի, 2024
Իրանի արտգործնախարար. Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները
 |news.am|

Իրանի արտգործնախարար. Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները |news.am|

15:20 - 14 ապրիլի, 2024
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայելի տարածքի վրա հարձակման վերաբերյալ և զսպվածության կոչ արել ներգրավված բոլոր կողմերին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայելի տարածքի վրա հարձակման վերաբերյալ և զսպվածության կոչ արել ներգրավված բոլոր կողմերին

13:30 - 14 ապրիլի, 2024

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Ֆանտաստիկ գիտություն՝ իրականին զուգահեռ․ Համազգային գիտության շաբաթն ամփոփվում է

Ֆանտաստիկ գիտություն՝ իրականին զուգահեռ․ Համազգային գիտության շաբաթն ամփոփվում է

Ինչո՞ւ էր «Արմենիկումի» հետազոտական լաբորատորիայում հայտնվելուց հետո կատուն իսպաներենով մլավում, ի՞նչ էին ուզում փոխել այլժամանակայինները Սևանում, և, ի վեջո, ինչն էր խաթարել ապագայի վիրտուալ աշխարհի անդորրը, որ կամավոր Տաոն որոշեց վերադառնալ վտանգներով լի նյութական աշխարհ… Համազգային գիտության շաբաթվա շրջանակում ամփոփվել է «ԱրմՔոն» համայնքի  ու «Գիտուժ» նախաձեռնության հայտարարած գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը, և հայտնի են առաջին երեք մրցանակակիրների անունները։  Հեղինակների պատմվածքներին դեռ կհասցնեք ծանոթանալ առաջիկա օրերին։ Մինչ այդ առաջարկում եմ վերջին անգամ ինձ հետ շրջել Ազատության հրապարակում. «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած Համազգային գիտության շաբաթվա ու Գիտության փառատոնի վերջին օրն է, և փառատոնի ամփոփիչ թեման գիտական ֆանտաստիկան է։ Այսօր միայն Գիտության փառատոնի այցելուները չէ, որ դպրոցականներ են․ տաղավարներում հանդիպում եմ տարբեր կրթահամալիրների սաների, որոնք ներկայացնում են իրենց աշխատանքները։ «Քվանտ» վարժարանի տաղավարում ծանոթանում եմ 10-րդ դասարանցիների հետ, որոնք պատմում են վարժարանի աշկերտների նախագծերի մասին։ Տաղավարում ներկայացված է աշակերտների նախագծած ու պատրաստած ԱԹՍ-ն, որը հեռակառավարվում է, տեսախցիկով հետևում թիրախներին ու խոցում։ Աշակերտների նախագծած տանկն էլ կարողանում է շարժմանը զուգահեռ ֆիքսել ու հետևել տարբեր օբյեկտների։ Աշակերտների նախագծած ԱԹՍ-ն Ապա ծանոթանում եմ վարժարանի տնտեսագիտական հոսքում սովորող Տիգրանի հետ, որն ապրում է Քանաքեռ-Զեյթունում։ Տիգրանը հավաքագրել է իրենց վարչական շրջանում ճանապարհային ցանցի, խցանումների տարածաժամանակային բաշխվածության առանձնահատկությունների, ինչպես նաև հանրային տրանսպորտի հասանելիության մասին տվյալները, հասանելիության ինդեքս հաշվել ու այս ամենը ներկայացրել քարտեզների միջոցով։ Տիգրանը բացատրում է, թե ինչպես է հաշվել տրանսպորտային հասանելիության ինդեքսը Մինչև տաղավարներում Հայաստանի տարբեր վայրերից եկած դպրոցականները ծանոթանում են իրենց հասակակիցների աշխատանքներին, մեծ տաղավարում երեխաները ռոբոտ լեգոներով Մարս մոլորակում առաքելություն են իրականացնում ու նկարում։ Տաղավարներից մեկում ծանոթանում եմ «Այբ» դպրոցի սաներին, որոնք ինձ բացատրում են հրաբխի մոդելը, ապա խառնում են սոդան ու քացախը՝ ստանալով հրաբխի իմիտացիա։ Նրանց ընկերներն էլ փառատոնի այցելուներին պատմում են ամենատարբեր թեմաներից՝ ջրի շրջապտույտից մինչև մոլեկուլներ։ Մեծ տաղավարի մոտ հանդիպում եմ Space42 նախաձեռնության անդամներին։ Սիրողական աստղագետների այս համայնքն իրականացնում է «Աստղադիտարանը դպրոցում» նախագիծը, որի շրջանակում տարբեր դպրոցների հրավերներով աշակերտների համար աստղադիտումներ ու սեմինարներ է կազմակերպում։ Space42-ը նաև աստրոտուրեր է կազմակերպում՝ մարդկանց տանելով Հայաստանի մութ հատվածներ՝ աստղային երկնքին հետևելու։ Երեխաները նայում են Արևին Փառատոնի մասնակիցները նրանց տաղավարում հնարավորություն ունեն նայելու Արևին, իսկ մութն ընկնելուն պես՝ աստղերին ու մոլորակներին։ Դե վերջում էլ այցելում եմ ամենագիտաֆանտաստիկ տաղավար, որտեղ փառատոնի կազմակերպիչները խորհուրդ են տալիս, թե գիտաֆանտասիկ ժանրի ինչ գրքել կարդալ ու ինչ ֆիլմեր դիտել։ Այս տաղավարը լավ առիթ է՝ հիշելու այն բոլոր գիտաֆանտասիկ գրքերը, որոնք կիսատ եմ թողել, և ֆիլմերը, որոնք որոշել եմ դիտել, բայց այդպես էլ չեմ հասցրել։ Գիտական ֆանտասիկայով էլ ամփոփվում է Համազգային գիտության շաբաթը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում դպրոցականներն ու նաև մեծահասակները հասցրին ծանոթանալ Հայաստանի գիտական կազմակերպությունների ու համալսարանների գիտական թիմերին, լսել գիտնականների խորհուրդները գիտական կարիերայի ու մասնագիտական ընտրության մասին, ինչպես նաև ծանոթանալ գիտաֆանտաստիկ ժանրի ամենատարբեր գործերի։ Փառատոնի տաղավարներով վերջին պտույտիս ընթացքում հիշում եմ Գիտության շաբաթվա բովանդակության պատասխանատու Արման Գասպարայանի հետևյալ միտքը․ «Երբ ցանկացած հայտնի գիտնականի հարցնում են՝ ինչո՞ւ որոշեցիր գիտնական դառնալ, նա, որպես կանոն, գնում է իր վաղ մանկություն, երբ, օրինակ, ծնողների հետ գնացել է ինչ-որ թանգարան կամ այսպիսի գիտության փառատոնի կամ միջոցառման, և դա նրան ոգևորել է, որոշել է գիտնական դառնալ։ Մենք ուզում ենք այդպես ոգևորել շատ երեխաների, որ նրանք ապագայում գիտությունը ընտրեն»։   Աննա Սահակյան

Loading...