24news.am։ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենը պաշտոնից ազատել է երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցին և ցրել նրա կառավարությունը:
Ավստրիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ֆինանսների նախարար Հարտվիգ Լեգերը, որը մեկ շաբաթ առաջ ստանձնել էր փոխկանցլերի պաշտոնը: Լեգերը այս պաշտոնում կմնա առնվազն մինչև արտահերթ ընտրությունները, որոնք տեղի կունենան այս տարվա աշնանը: