Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով շնորհավորել է Վլադիմիր Պուտինը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ Արմեն Վարդանի,

Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն