Բախտաձեն հայտարարել է, որ Թբիլիսիում զանգվածային անկարգությունների կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվելու |tert.am|

tert.am:  Վրաստանի խորհրդարանի շենքի առջև զանգվածային անկարգությունների կազմակերպիչները պատասխանատվություն են կրելու երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձի համար: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, հաղորդում է ТАСС-ը:

«Մեր խնդիրն է շտկել իրավիճակը, թուլացնել լարվածությունը: Միջազգային հանրությունը և դիվանագիտական ողջ կորպուսը լիարժեք տեղյակ են, թե ինչպես են զարգացել իրադարձությունները: Մենք խոստանում ենք հասարակությանը, որ այդ մարդիկ ստիպված կլինեն պատասխան տալ անկարգությունների և երկրում իրավիճակն ապակայունացնելու համար:

Մենք ուզում ենք ևս մեկ անգամ մեր քաղաքացիներին հանդարտության կոչ անել: Կառավարությունը կապահովի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը և կվերականգնի հասարակական կարգը», – ասել է Վրաստանի վարչապետը՝ կատարվածում մեղադրելով «ապակառուցողական քաղաքական ուժերին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն