Կանբերայում առաջին անգամ տեղի է ունեցել միջոցառում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

news.am: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում առաջին անգամ տեղի ունեցավ Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում հունիսի 5-ին։ Միջոցառմանը, որը կազմակերպել էր Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, ներկա էին խորհրդարանականներ, դեսպանությունների, կառավարական գերատեսչությունների, ինչպես նաեւ ՀԿ, հրեական, հունական ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում հանդես եկավ Հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրման ավստրալական ինստիտուտի նախագահ Պանայոտիս Դիամիդիսը։ Նա, մասնավորապես, նշեց, որ հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչումը նշանակում է հարգանքի տուրք մատուցել նաեւ Ավստրալիայի նորզելանդացիներին, ովքեր իրենց փողերը, ուտելիքը, հագուստը, երբեմն նաեւ կյանքն են զոհել ճնշվածներին փրկելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն